Արմինֆո. Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին մարտի 6-ին, Մոսկվայում, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլման Մամեդյարովը:
Ըստ Մամեդյարովի, ամեն ինչ չէ, որ կախված է Ադրբեջանից, կամ էլ միջնորդներից, շատ բան կախված է նաև Հայաստանից, որը պետք է սկսի շարժվել դեպի կարգավորում:
Միևնույն ժամանակ, պատասխանելով հարդին, թե արդյոք այսօր բանակցություննյեր ընթանում Կազանի փաստաթղթի շուրջ, Մամեդյարովը վստահություն է հայտնել, որ կարգավորման գլխավոր հարցը քաղաքական կամքի առկայությունն է:
«Մենք պետք է ելնենք նրանից, թե արդյոք կարգավորման հարցում առկա է քաղաքական կամքը: Ադրբեջանի համար այս հարցի լուծումն ունի սկզբունքային բնույթ: Ադրբեջանը հետաքրքրված է կարգավորման առաջխաղացման մեջ: Մարդկանց վերադարձն իրենց նախկին բնակավայրերը, լարվածության նվազեցումը հակամարտության գոտում բխում է մեր ազգային շահերից, ինչպես նաև տարածքների վերադարձը: Ինչպես ասում են, ավելի լավ է, երբ բանկերն են խոսում, այլ ոչ թե տանկերը»,-նշել է Մամեդյարովը, հավելելով, որ բանակցային գործընթացում անհրաժեշտ են տեղաշարժեր: Նրա համոզմամբ, դրան կարող են նպաստել սուբստանտիվ բանակցությունները, ինչն էլ պնդում է ադրբեջանական կողմը: