Արմինֆո. Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ միակ երկիրն է, որի զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին:
Նրա խոսքով, Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև հարաբերություններն ամուր հիմքի վրա են դրված, և կողմերից է կախված դրանց հետագա զարգացումը և ընդլայնումը: «Մենք բաց ենք ցանկացած ուղղությամբ Հայաստանի հետ փոխգործակցության համար: Այդ մասին հայտարարել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ով ասել է, որ հանդես է գալիս փոխգործակցության շարունակման և ինտենսիվացման օգտին: Լեհաստանն իր հերթին ողջունում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության խորացումը»,- նշել էդիվանագետը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դրական պատասխան կտա Երևան այցելելու Հայաստանի նախագահի հրավերին:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը հրավիրել է վերջինիս այցելել Երևան: