Արմինֆո.«ՀՅԴ հիմնական նպատակն արդար Հայաստան կառուցելն է, և մենք կհասնենք դրան», - հայտարարել է այսօր ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը:
Նա վստահեցրել է, որ մինչև մյուս քաղաքական ուժերը խոսում են բարեփոխումների մասին, ՀՅԴ-ն իրականացնում է դրանք, հավելելով, որ Դաշնակցությունը հանդիսանում է ամենահամախմբված և արտասահմանում կշիռ ունեցող քաղաքական ուժը:
Իր հերթին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լինելու են բացառիկ: «Մենք ընտրությունների չենք գնում առանձին խնդիրներ կամ անհատների խնդիրները լուծելու համար: Մենք գնում ենք ընտրությունների, որպեսզի ներկայացնենք մեր կողմից արված աշխատանքը և ստանալ ժողովիդի մանդատը», - ասել է նա: Ռուստամյանը ընդգծել է, որ ՀՅԴ-ն ընտրույթունների չի գնում, որպեսզի ժողովրդի դժգոհություններն օգտագործելով հասնի իր նպատակներին: ՆՐա խոսքով, անհրաժեշտ է վերացնել այդ դժգոհությունների պատճառները:
«Կա փոխելու երկու ճանապարհ`կամ արյունահեղություն դրսից, ինչը մեզ համար անընդունելի է, քանի որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում: Կամ էլ ներքին բարեփոխումներով», - ասել է նա, հավելելով, որ դա նույնպես առաջացնում է դժգոհություն, բայց ՀՅԴ-ն պատրաստ է դրան: