Արմինֆո.Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Թիմ Ուիլսոնը բարձրացրել է Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ մշակութային ցեղասպանության հարցը:
Իր ելույթի ժամանակ նա նշել է, որ հայերի կոտորածից բացի, հայկական մշակույթի ոչնչացման փորձ է կատարվել: «Ոչնչացնելով մշակությաին ժառանգությունը՝ ոչ միայն հայերին բնաջնջելու կանխամտածված փորձ է իրականացվել, այլև՝ նրանց հիշատակը: Հետևաբար՝ դա նաև մշակությային ցեղասպանություն է»,- ընդգծշել է նա:
Ուիլսոնը նշել է, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին բազմաթիվ ապացույցներ կարելի է գտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կայքում: «Բոլորը պետք է հետևողական լինեն, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,-ընդգծել է քաղաքական գործիչը:
Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունն Ավստրալիայում ճանաչել է միայն երկու նահանգ՝ Նոր Հարավային Ուելսը և Հարավային Ավստրալիան: