Արմինֆո.Բաքուն Մոսկվայի հետ համագործակցությամբ ձգտում է խարխլել Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոն՝ բանակացությունները վերսկսելու նպատակով, հույս ունենալով վերադարձնել տարածքները, նշվում է Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի զեկույցում:
«Հենց դա կարող է խաղարկել Ռուսաստանը՝ Ադրբեջանում իր ազդեցությունն ուժեղացնելու նպատակով: Մոսկվան վերջին ժամանակներս առանց այդ էլ ամրապնդել է իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում գլխավոր արբիտր և այժմ կարող է հակամարտությունն օգտագործել՝ նաև Հայաստանում իր ռազմավարական շահերն առաջմղելու նպատակով»,- նշվում է զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ռազմավարական սպառազինությունների համակարգերի մեծ մասի նկատմամբ ռուսական վերահսկողության լույսի ներքո՝ Հայաստանն առայժմ չի կարող է ինքնուրույն մեծ քայլեր թույլ տալ իրեն: Միաժամանակ դիմակայության պահպանումը բացառում է հակամարտության կողմերի ցանկացած մեծ քայլ՝ առաջին հերթին առանց այդ հարցում Ռուսաստանի հետ փոխըմբռնման հասնելու:
Բնորոշելով Հայաստանին որպես Ռուսաստանից կախյալ պետության՝ փորձագետները ընգծում են վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունների քննություն բռնելը՝ Բաքվի հետ հակամարտությունում Երևանին աջակցելու հարցում Մոսկվայի մակերեսային վերաբերմունքի առումով:
«Այնուամենայնիվ, այլընտրանային գործընկերների բացակայությունը ոչ մի ընտրություն չի թողել Երևանին, Մոսկվայի հետ ռազմավարական համագործակցությունը պահպանելուց բացի՝ չնայած Մոսկվայի և Բաքվի միջև անվտանգության ոլորտում վերջին շրջանում ամրապնդվող համագործակցությանը»,- նշվում է զեկույցում: