Արմինֆո.Այսօր չափազանց կարևոր է փետրվարյան «ռազմական տագնապի» հնարավոր քաղաքական հետևանքների արձանագրումը և` թե արդյոք կարելի է այն դիտարկել որպես նոր սրման և հակամարտության մոտալուտ ապասառեցման նախաբան: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի վերլուծաբան Սերգեյ Մարդկեդոնովը:
Փետրվարի 25-ին շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել էին ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և, կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել էր զոհեր և վիրավորներ: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:
«Ընդհանուր առմամբ, փետրվարյան սրումը հնարավոր չէ դիտարկել որպես էքսպրոմտ: Դա ինքնին չի նշանակում հակամարտության լիակատար ապասառեցում կամ դրա վերաճում պատերազմի: Սակայն բռնության նոր ալիքը տագնապալի է, թեև ամենևին առաջին ահազանգը չէ: Այն խոսում է ամենաբացասական սցենարի իրագործման, նախևառաջ, փոխզիջման հասնելու քաղաքական կամքի բացակայության պայմաններում միջադեպերի` պատերազմի փոխակերպման հնարավորության պահպանման մասին», - ընդգծել է նա:
Նշելով, որ փետրվարյան սրումը հերթական անգամ մատնացույց արեց ղարաբաղյան հակամարտության «տատանողական բնույթը», Մարկեդոնովը հիշեցրել է, որ թե Ղարաբաղում, թե հայ-ադրբեջանական սահմանին բռնության ճողփյուններն, արդեն ոչ առաջին տարին, տեղի են ունենում դիվանագիտական այս կամ այն փուլից հետո, կամ` բանակցությունների նախաշեմին:
Այդ լույսի ներքո վերլուծաբանն ուշադրություն է հրավիրել փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի «հարթակներում» Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումներին: Մարկեդոնովն ընդգծել է հանդիպումների ժամանակ զինված դիմակայության չվերսկսման խնդիրների, 1994-1995թթ. և 2010-2011թթ. պայմանավորվածությունների պահպանման և հակամարտող կողմերի երկխոսության շարունակման քննարկումը:
«Փետրվարի 22-ին Մոսկվա էր այցելել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդիպել էր Սերգեյ Լավրովի հետ: Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի թեման եղել է Լավրովի և Նալբանդյանի հանդիպման առաջնային թեմաների թվում, և արվել են բոլոր անհրաժեշտ հղումները Մյունխենի բանակցություններին, առաջին հերթին` ռազմական գործողությունների չվերսկսման մասին թեզիսը: Սակայն, փետրվարի 24-25-ի գիշերը «շփման գծում» այն, առնվազ, կասկածի տակ է դրվել: Եվ նման իրադարձությունների չկրկնման ոչ մի լուրջ երաշխիք չկա», - ամփոփել է վերլուծաբանը: