Արմինֆո.Արդշինբանկը հայտարարում է Գեղարքունիքի մարզում Գավառ ևՍևան քաղաքներում վերանորոգված և ժամանակակից գրասենյակների վերաբացման մասին: Բացման պաշտոնական արարողությանը, որը տեղի ունեցավ սույն թվականի փետրվարի 28-ին,մասնակցեցին Գեղարքունիք մարզի ղեկավար անձիք:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը շնորհավորեց բոլորին և շնորհակալությունհայտնեց Արդշինբանկին կատարված աշխատանքի համար՝ համոզված լինելով, որ հարմարավետև ժամանակակից պայմաններն ինչպես նաև մասնագիտացված անձնակազմն էլ ավելիկբարձացնեն սպասարկման որակը:
Արդշինբանկի վերաբացված տարածաշրջանային մասնաճյուղերում կտրամադրվեն բանկի կողմիցմատուցվող ծառայությունների ողջ շրջանակը, և հաճախորդները կարող են դիմել գրասենյակներծառայություններին վերաբերող ցանկացած հարցով:
«Արդշինբանկը հպարտանում է հաճախորդների սպասարկման իր ցանցով, որն, ի դեպ,ամենազարգացածներից մեկն է երկրում:
Այսօր մեզ է պատկանում բանկային համակարգումխոշորագույնը հանդիսացող մասնաճյուղային ցանցը, և մենք փորձում ենք հնարավորինս մոտ լինելմեր հաճախորդներին, իսկ գրասենյակներում ապահովել առավելագույն հարմարավետություն ևբարձրակարգ սպասարկում: Բանկի համար չափազանց կարևոր է մարզերի հետհամագործակցությունը, և մենք համոզված ենք, որ մեր բազմամյա փորձը, ֆինանսական ևտեխնիկական հնարավորություններն ոչ միայն կնպաստեն տարածաշրջանային բիզնեսիզարգացմանը, այլ թույլ կտան լինել առավելագույն օգտակար յուրաքանչյուր հաճախորդիհամար»,- նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը`շնորհակալություն հայտնելով մարզի ղեկավարությանը և հաճախորդներին ու հավաստիացնելով,որ բանկը կշարունակի մշտապես ուշադրության կենտրոնում պահել և բարելավել սպասարկմանորակը մարզերում:
Հավելենք նաև, որ ք.Գավառ, Զ. Անդրանիկի 30 հասցեում գտնվող «Կամո» և ք. Սևան,Խաղաղության 1 հասեցում գտնվող «Սևան» մասնաճյուղերը կաշխատեն երկուշաբթիից-ուրբաթժամը 09:15-16:45:
Արդշինբանկի մասնաճյուղերի հասցեների, ինչպես նաև աշխատանքային ժամերի մասին առավելմանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում հետևյալհղմամբ՝ https://www.ardshinbank.am/branches-and-atms ։