Արմինֆո.Վերջին միջադեպը կրկին անգամ հաստատեց բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտությունը,-համոզված է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
Փետրվարի 25-ին Ադրբեջանի զինված ուժերի հարձակման փորձ կատարեցին շփման գծի հարավ-արևելյան (Մարտունու) և արևելյան (Ակնա) ուղղություններով: ԼՂՀ բանակի ստորաբաժանումները, այդ թվում նաև տեսադիտման միջոցներով, ժամանակին հայտնաբերեցին թշնամու հարձակումը, ետ շպրտելով նրան իրենց դիրքերը: Թշնամին նահանջեց, կրելով կորուստներ: Հայկական կողմը կորուստները չունի:
«Մեր փետրվարի 25-ի հայտարարության մեջ, ես և իմ գործընկեր համանախագահները ևս մեկ անգամ կոչ են արել հարգել հրադադարի ռեժիմը և ուժի չկիրառման պարտավորությունները: Վերջին միջադեպը ևս մեկ անգամ հաստատեց բանակցությունների անհապաղ վերսկսման անհրաժեշտությունը, տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն և խաղաղություն հաստատելու նպատակով», - ասել է Հոգլանդը, արձագանքելով «Արմենպրես»-ի խնդրանքին: