Արմինֆո. Կառավարող ՀՀԿ-ն մտադիր է անցկացնել «սպիտակ» նախընտրական քարոզարշավ և չբռնվել կռիվների ու շահարկումների քաղաքական ընդդիմախոսնեի հետ: Փետրվարի 27-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա կարծիքով, առաջիկա ընտրությունները կլինեն մրցակցային ոչ միայն մասնակցող քաղաքական ուժերի քանակի, այլև նրանց կողմից ներկայացվող քաղաքական հայացքների բազմազանության առումով: Նա կարծում է, որ նախընտրական մրցավազքի մասնակիցները փորձում են իրենց քաղաքական նկրտումները համադրել հասարակության պահանջներին:
«Առաջիկա ընտրություններում ՀՀԿ մրցակիցը կլինեն ոչ թե քաղաքական ուժերը, այլ խնդիրների փաթեթը, որոնք մենք մտադիր ենք լուծել», - ընդգծել է նա: Որպես հիմնական խնդիր նա նշել է անվտանգության հարցերը, տնտեսական զարգացումն ու ապագայի նկատմամբ քաղաքացիների հավատը վերադարձնելը: Այդ համատեքստում Աշոտյանն ընդգծել է, որ ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի մի քանի կերպարանքով. անվտանգություն` ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, տնտեսական զարգացում` ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև համախմբվածություն` ի դեմս ողջ ՀՀԿ:
Աշոտյանը նաև անդրադարձել է Արարատի և Արագածոտնի մարզերում տեղի ունեցած վերջին միջադեպերին, որտեղ վարկանշային համակարգով պատգամավորության թեկնածուների կողմնակիցները ծեծել են իրարի: Նրա կարծիքով, առողջ մրցակցությունը պեքտ է միայն ողջունվի, իսկ անառողջը` ստանա համապատասխան գնահատական: «Մեզ համար կարևոր է հաղթանակը, սակայն ավելի կարևոր է ընտրությունների որակը, հետևաբար, ՀՀԿ-ն հավատարիմ կլինի օրենքի տառին», - ընդգծել է նա: Վարկանշային համակարգով օդիոզ անձանց առաջադրման առնչությամբ Աշոտյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերի միջև չկա այս կամ այն գործիչներին սև ցուցակում ներառելու մասին պայմանավորվածություն:
ՀՀԿ փոխնախագահը նաև հավաստիացրել է, որ նախընտրական քարոզարշավը չի կարող դառնալ սահմանին զգոնության կորուստի պատճառ, ինչն ակնկալում է Ադրբեջանը` ձեռնարկելով սադրանքնր: «Չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ ցուցակը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախարարը, մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և չենք կորցնում զգոհությունը», - հավաստիացրել է նա: