Արմինֆո.Նախագահ Սերժ Սարգսյանը Հսկիչ պալատի նախագահի պաշտոնի համար ներկայայցրել է Լևոն Յոլյանի թեկնածությունը: ՓԵտրվարի 27-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
Նրա ասելով, ՀՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի կողմից հրաժարականի դիմում ներկայացնելուց հետո անցել է օրենքով սահմանված 15-օրյա ժամկետը, և դիմումն ուժի մեջ է մտել:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, այժմ նա ղեկավարելու է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը: Դաշինքի համամասնական ցուցակում նա երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, և, օրենքի համաձայն, իրավունք ունի զբաղբվելու քաղաքական գործունեությամբ:
Յոլյանը 6 տարի զբաղեցրել է ՀՊ ղեկավարի տեղակալի պաշտոնը, այնուհետև նշանակվել էր էներգետիկայի և բնական պաշարների նախարար: Նա պաշտոնից ազատվել է Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո: