Արմինֆո. ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող հանձնաժողովն ամեն ջանք կգործադրի, որպեսզի ԱՄՆ ակտիվ տնտեսական հարաբերություններ ունենա Հայաստանի հետ` այդպիսով նվազեցնելով ՀՀ տնտեսական և քաղաքական կախվածությունը Ռուսաստանից:
«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում այդ մասին հայտարարել է կնոգրեսական Ադամ Շիֆը: Նա նշել է, որ ներկայիս վարչակազմը դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների մասով: «Ես մտավախություն ունեմ, որ նախագահի ընտանիքը բիզնես-շահեր ունի Թուրքիայում և Ադրբեջանում:
Հուսով ենք, որ նախագահը որոշում կկայացնի` հիմնվելով բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա», - ասել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլին` Ադամ Շիֆն ընդգծել է, որ հրադադարի ռեժիմի խախտման բոլոր դեպքերն անընդունելի են: «Անհրաժեշտ է մեծացնել ճնշումն Ադրբեջանի նկատմամբ` նրա հակահայկական դրսևորումները նվազեցնելու նպատակով», - ասել է նա, հավելելով, որ ինքը հանդես է գալիս շփման գծի ողջ երկայքով դիտարկման մեխանիզմների կիրառման օգտին: