Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Այդ մասին իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Այս համատեքստում նա նշել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը նոր խթան է հաղորդել երկկողմ համագործակցությանը: «Նախապատրաստում ենք Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը»,- նշել է Լավրովը: