Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Visa քարտապանների համար գործարկել է ինտերնետ գնումների ժամանակակից և անվտանգ ծառայություն: Սկսած 22.02.2017-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների ինտերնետ-գնումները` շնորհիվ 3D-Secure համակարգի, պաշտպանված կլինեն անվտանգության բարձր մակարդակով: 3D-Secure համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետային գնման պահին նույնականացնելու քարտապանին` մուտքագրված մեկանգամյա օգտագործման գաղտնագրի շնորհիվ, որը Բանկն ուղարկում է քարտապանին SMS հաղորդագրության միջոցով հենց գնման պահին:
3D-Secure ծառայությունը քարտապաններին տալիս է հետևյալ առավելությունները`
3D-Secure համակարգի կիրառմամբ (այսինքն անվտանգ) ինտերնետ գնումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել 3D-Secure հավատարմագրում ունեցող ինտերնետ խանութներից, այլապես վճարումը կկատարվի առանց մեկանգամյա գաղտնաբառով քարտապանին նույնականացնելու: Այնուամենայնիվ, ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA քարտապանները ապահովված կլինեն անվտանգության լրացուցիչ միջոցով, որը խարդախությունների հավանակությունը հավասարեցնում է զրոյի: