Արմինֆո.Չեմ կարծում, թե միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է տվել Լեռնային Ղարաբաղում անցկացվող սահմանադրական հանրաքվեին: Փետրվարի 20-ին քվերակությունից հետո այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: «Նախևառաջ, միջազգային հանրության ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր գնահատականներով: Նրանք նշել են, մասնավորապես, որ, հաշվի առնելով ԼՂՀ ճանաչված չլինելու հանգամանքը, այս հանրաքվեի արդյունքներն իրենց համար անընդունելի են: Սակայն միջազգային հանրությունը կասկածի տակ չի դնում բուն հանրաքվեն, որպես պետականաշինության զարգացմանն ուղղված քայլ, ինչի մասին ասվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունում», - ասել է ԼՂՀ ղեկավարը:
Ընդ որում նա փաստել է, որ այսօրվա հանրաքվեն այն հայտերի շարունակությունն է, որոնք Արցախը ներկայացրել է ՄԻԵԴ և միջազգային հանրությանը: «Մնալով ժողովրդավարական արժեքների կողմնակից` կշարունակենք լինել հետևողական մեր աշխատանքում: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր հնարավորություն են ունեցել նախկինում և այսօր դիտորդական առաքելություն իրականացնել, հնարավորություն են ստացել վերստին համոզվելու, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը նպատակաուղղված չէ մեր պետականաշինության փիլիսոփայության վերանայմանը: Մենք եղել և մնում ենք ժողովրդավարական արժեքների և ազատ երկրում ապրելու ցանկության կողմնակից, ինչում կհամոզվեն նրանք, ովքեր իրականացնում են դիտորդական առաքելություն», - ասել է Սահակյանը:
Նա նաև հայտարարել է, որ 1988 թվականի փետրվարի 20-ին սկիզբ է դրվել ազգային ազատագրական շարժմանն ու պետականության վերականգնմանը: «Այս տոնական օրը մենք ձեզ հետ միասին մասնակցում ենք շատ կարևոր և նշանակալի միջոցառման` հանրաքվեի: Մենք կարծում ենք, որ սա առաջընթաց քայլ է պետականաշինության գործում: Անցած տարիները մեր պետության անցած անշեղ ճանապարհի վկայությունն են: Այս հանրաքվեով մենք հերթական անգամ հաստատում ենք մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին», - նշել է ԼՂՀ ղեկավարը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրությունների անցումային շրջանում և 2020 թվականին, Սահակյանը նշել է, որ ԼՂՀ ղեկավարության նպատակը լավագույն պայմանների ստեղծումն է պետության զարգացման ու հզորացման համար: Նրա ասելով, հենց դրան են ուղղված սահմանադրական բարեփոխումները: «Այդպիսին է մեր նպատակը, և բոլոր նրանք, ովքեր դա այլ կերպ են մեկնաբանում, ոչ միայն ճիշտ չեն, այլև կեղծում են», - նշել է Սահակյանը:
Անդրադառնալով Թալիշ համայնքում անցկացվող աշխատնքներին, որը լրջորեն տուժել էր ադրբեջանական ապրիլյան ագրեսիայի ժամանակ, Սահակյանը նշել է, որ հասարակությունը մանրամասն իրազեկվում է Մարտակերտի շրջանում անցկացվող աշխատանքների մասին: Նրա ասելով, կան պատասխանատուներ, որոնք իր հրամանագրերի հիման վրա իրականացնում են համապատասխան աշխատանքներ: «Թալիշի վերաբնակեցման նախագիծը ենթադրում է այնտեղ ավելի մեծաթիվ մարդկանց բնակեցում` քան մինչև ապրիլյան հայտնի դեպքերը», - հայտարարել է Բակո Սահակյանը:
Նա ընտրատեղամաս էր ժամանել տիկնոջ հետ: Նախագահին դիմավորել են ծաղիկներով և երաժշտությամբ: