Արմինֆո.Փետրվարի 18-ին՝ ժամը 11.45-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղության զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասվում է հաղորդագրությունում: