Արմինֆո.Ադրբեջանի զինծառայողների 70-80%-ն Արցախի հետ շփման գծում կազմում են թալիշներչը, թաթերը և ուդիները, - հայտարարել է Հայաստանում ապաստան ստացած թալիշական ծագումով ադրբեջանցի լրագրող Շահին Միրզոևը, ելույթ ունենալով «Ստեփանակերտի մեկուսացման ճեղքումը 25 տարի անց» արտակարգ խորհրդակցությունում:
Հայստանի իօշխանությունները բավարարել են Միրզոևի խնդրանքը, տրամադրելով նրան ժամանակավոր ապաստան: Հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական պայքարի մասնակից, «Թոլիշ Սադո» թերթի աշխատակից, Միրզոևն ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման պատճառով ստիպված էր ընտանիքով փախչել Ադրբեջանից և գալ Հայաստան:
«Ազգային փոքրամասնություններին բռնի ուժով տանում են բանակ և իսկույն ուղարկում առաջնային գիծ, ինչը երևում է նրանից, որ սպանվածների մեջ հիմնականում թալիշներ են, թաթեր և ուդիներ: Իսկ մնացած, այսպես կոչված, 20-30%-ը ծառայում է, որտեղ ուզում է, բայց ոչ առաջնային գծում, օրինակ, պահեստներում»,-նշել է նա:
Նրա խոսքով, ազգային փոքրամասնությունները չեն կարող հրաժարվել ժամկետային զինծառայությունից, հաշվի առնելով, որ այդ դեպքում հարվածի տակ կդնեն ոչ միայն սեփական, այլ նաև իրենց հարազատների կյանքը: «Կտուժի ողջ ընտանիքը: Ես հիմա Հայաստանում եմ, իսկ իմ 92-ամյա հորն Ադրբեջանում արդեն ստիպել են ինձնից հրաժարվել: Հնարավոր է, որ նա, լինելով ծեր մարդ, անգամ չի էլ հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,-եզրափակել է Միրզոևը: