Արմինֆո.Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Այդ մասին հայտարարել է ՀՅԴ կուսակցության շտաբի ղեկավար Աղվան Վարդանյանը:
Ցուցակում երկրորդ տեղում Վարդանյանն է, նրա հաջորդում են տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Արմենուհի Կուրղինյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Տասնյակի մեջ մտել են նաև բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, Արմեն Բաբայանը, Ռուզաննա Առաքելյանը, Սպարտակ Սեյրանյանը և Միքայել Մանուկյան:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: