Արմինֆո.Հայաստանին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ նախկին Պնախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:
Կապված այն բանի հետ, թե արդյո՞ք դաշինքը կգնա իշխանափոխության, Օհանյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական միավորման բոլոր անդամները կմասնակցեն ընտրություններին`նոր իշխանությունը ձևավորելու նպատակով: «Այն, որ երկրին անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, միայն մենք չենք հասկանում, այլ նաև երկրի քաղաքացիների 99%-ը»,-նշել է նախկին նախարարը: Բայց նա կոչ է անում չշտապել փողոցային պայքարի լոզունքներով: «Ես առաջարկում եմ, որպեսզի մենք քաղաքակիրթ ճանապարհով և խաղաղ պայմաններում կատարենք մեր պարտականությունները, ժողովրդին տանելով խաղաղ ընտրությունների»,-ընդգծել է նա: Բայց ՕՀանյանը նկատել է, որ եթե դաշինքը հանրահավաքներ կազմակերպի Ազատության հրապարակում, ապա ինքն անպայմանն ներկա կգտնվի:
Պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքի օրակարգում կլինի 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների գործի բացահայտումը, նախկին նախարարը հայտարարել է, որ քաղաքական միավորումը կգործի բացառապես օրենքի շրջանակներում: «Եթե կան ինչ-որ բացթողումներ, որոնք եղել են ու մինչ օրս չեն բացահայտվել, ապա մենք անպայման մեր ուժը կներդնենք դրա բացահայտմանը»,-ընդգծել է նա: ՕՀանյանը խոստովանել է նաև, որ ներկայումս Հայաստանում կան քաղբանտարկյալներ:
Նշենք, որ փետրվարի 13-ին Երևանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել են խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին համաձայնագիր: Այդ դաշինքին են միացել նաև «Արդարություն» խմբակցությունը և Ժողովրդական կուսակցությունը, ինչպես նաև «Միավորված հայեր» և «Անկախ դատավորը հասարակական կազմակերպությունները: Իսկ ավելի վաղ այս դաշինքի հետ համագործակցությունից հրաժարվեցին «Երրորդ Հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները: