Արմինֆո.Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դադարեցնում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ դաշինք ստեղծելու շուրջ համագործակցությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԴԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ չհայտնելով այդ որոշման շարժառիթները:
Նշենք, որ ի սկզբանե դաշինքի ձևավորման շուրջ համագործակցություն էր ընթանում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում», Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների և Արամ Սարգսյանի գլխավորած ՀԴԿ միջև: Այնուհետև դաշինքին միանալու ցանկություն հայտնեցին Պարույր Հայրիկյանի ԱԻՄ կուսակցույթյունը և Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը: Օրերս, սակայն, Հայրիկյանը հայտարարեց Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքի ձևավորման շուրջ բանակցություններին իր կուսակցության մասնակցության դադարեցման հնարավորության մասին:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքական ուժերի դժգոհության առիթ ահանդիսացել իր որոշումների հրապարակման Օհանյանի դանդաղկոտությունը, ինչպես նաև այն փաստը, որ նրա փոխարեն բանակցություններ է վարում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Սակայն, օրերս Վարդան Օսկանյանը հերքել է այդ տեղեկատվությունը: