Արմինֆո. Ռուսաստանն ու Հայաստանը ձեռնամուխ են եղել 2017 թվականի հունվարի 24-ի համաձայնագրի իրագործմանն առնչվող ընթացակարգերին, որը նախատեսում է անցում ներքին անձնագրերով ուղևորությունների ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը` ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:
Նրա ասելով, ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումն սկսելու ժամկետները կախված են միջազգային իրավունքով նախատեսված ներպետական ընթացակարգերի երկուստեք կատարումից, և երկու կողմերի լիազոր մարմիններին արդեն տրվել են համապատասխան աշխատանքային հանձնարարականներ:
«Փոխադարձ ուղևորությունների նոր ռեժիմին անցումը, ինչպես ակնկալվում է, կհանգեցնի Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի զգալի աճի և կնպաստի երկու եղբայր ժողովուրդների հետագա մշակութային փոխհարստացման», - հավելել է դիվանագետը:
Հունվարի 24-ին Ռուսաստանի և Հայաստանի վարչապետեր Դմիտրի Մեդվեդևն ու Կարեն Կարապետյանը ստորագրել են համաձայնագիր, որը ռուսաստանցիներին թույլ կտա Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Ուղևորությունների նոր ռեժիմին անցման ստույգ ժամկետներ չեն նշվել: