Արմինֆո.Ռուսաստանն ապրիլին խորհրդարանական ընտրություննեից հետո Հայաստանի արտաքին քաղաքական գծի արմատական փոփոխություններ չի սպասում՝ չնայած կառավարման խորհրդարանական մոդելի երկրի անցմանը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:
«2017 թ. ապրիլի 2-ին նախատեսված ընտրությունները մեզ համար շատ հետաքրքիր են, քանի որ Հայաստանը անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի: Նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ Ազգային ժողովում ընդդիմությունը պետք է զբաղեցնի տեղերի ոչ պակաս, քան 1/3-ը: Ըստ որում, կարևոր է խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանում քաղաքական գործընթացի շարունակականությունը»,-նշել է դիվանագետը: Ըստ որում, Վոլինկինը փաստել է, որ Մոսկվան ծանրակշիռ պատճառներ չի տեսնում, որպեսզի Երևանը արմատապես փոխի իր արտաքին քաղաքական ուղեգիծը:
ՀՀ ԿԸՀ որոշմամբ, պաշտոնական նախընտրական քարոզարշավը մեկնարկում է մարտի 5-ին և ավարտվում է մարտի 31-ին: Քվեարկությունը կընթանա ապրիլի 2-ին՝ ժամը 8:00-20:00: Նախնական արդյունքները կհրապարակվեն մինչև ապրիլի 3-ի ժամը 20:00: Դրանք կլինեն առաջին ընտրությունները` 2015 թվականին սահմանադրական բարեփոխման ընդունումից հետո, որը նախատեսում է անցում կառավարման խորհրդարանական ձևի: