Արմինֆո.Երևանում մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը: Գագիկ Ծառուկյանն ընտրվել է ԲՀԿ առաջնորդ և կուսակցության քաղխորհրդի ղեկավար:
Համագումարի աշխատանքին մասնակցում է 2035 պատվիրակ՝ գրանցված 2116-ից: Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը հայտարարել է, որ նոր էջ է բացվում երկրի համար, քանի որ նոր խնդիրներ են առաջացել՝ անկայունություն սահմանին և տնտեսական ծանր իրավիճակ: Ըստ որում, նա հայտարարել է, որ հեշտությամբ է լքել զբաղեցրած պաշտոնը, քանի որ պետք է կանգներ Գագիկ Ծառուկյանի կողքին, ով, նրա կարծիքով, հաջողության սիմվոլ է:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի նշել է, առաջիկա ընտրությունները շատ կարևոր են Հայաստանի համար: Նրա խոսքով, ընտրությունն արդարության և ամենաթողության, տնտեսական ծանր իրավիճակի և ուժեղ տնտեսության միջև է լինելու, քաղաքացիները պետք է գիտակցեն դա: