Արմինֆո.Նախօրեին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելառուսի իր պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյին երախտագիտույթուն է հայտնել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Բաքու արտահանձնման համար` Լեռնային Ղարաբաղ այցելելու պատճառով:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, «հեռախոսազրույցում կողմերը խոսել են ադրբեջանաբելառուսական հարաբերությունների հաջող զարգացման համար: Համոզմունք է հայտնվել, որ երկու երկրների կապերն այսուհետև էլ կզարգանան քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»:
Այնուհետև Ալիևը բելառուսական կողմին և անձամբ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին երախտագիտույթուն է հայտնել « Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան արտահանձնման առնչությամբ արդար դիրքորոշում և վճռական քայլեր դրսևորելու համար, ում նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, այդ քայլը գնահատել է որպես օրենքի և միջազգային կոնվենցիաների գերակայության ապահովում, Ադրբեջանի և Բելառուսի միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության հարաբերությունների դրսևորում»: Ալեքսանդր Լուկաշենկոն նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն է հայտնել երախտագիտության համար: