Արմինֆո.Փետրվարի 9-10-ն Հայաստանի առանձին շրջաններում, 11-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 9-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում փետրվարի 9-10-ը սպասվում է ամպամածություն, հնարավոր է թույլ ձյուն: 11-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն: