Արմինֆո. Դատելով գլոբալ քաղաքականությունում վերջին միտումներից՝ Եվրոպայում անվտանգության ապահովման պատասխանատվությունը շատ շուտով կստանձնի Գերմանիան, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
«Գերմանիան պարզապես ստիպված կլինի դե-ֆակտո-անել դա՝ անվտանգության ոլորտում ֆրանկո-գերմանական միության տեղապտույտի լույսի ներքո: Թե որքանով Բեռլինի մոտ կստացվի դա, բավական դժվար ասել, սակայն, կարծում եմ, Գերմանիան այսօր ուղղակի դատապարտված է դառնալու միջուկային տերություն: Այս իրավիճակը թելադրում է անվտանգության ապահովման եվրոպական համակարգում առկա բացերի առկայությունը»,- նշել է նա:
Հիշեցնելով, որ եվրոպական անվտանգությունը և ամենից առաջ Արևմտյան Եվրոպայի անվտանգությունը երկար տարիներ ապահովվել է Մարշալի ծրագրի հիման վրա՝ Շահնազարյանը նշել է, որ այսօր այդ պայմանավորվածությունները, ինչպես և ազատական-ժողովրդավարական արժեքները, գլոբալ ճգնաժամի մեջ են գտնվում:
Այս իրողությունները, ըստ նրա, Բարաք Օբամայի վարչակազմի անարդյունավետ քաղաքականության հետևանք են: Նրա անհաջողությունների թվում վերլուծաբանը նշել է, այսպես կոչված, Արաբական գարունը, Ռուսաստանի ռևիզիոնիզմը և այլն՝ նրա միակ երկու ձեռքբերումը համարելով Իրանի շուրջ միջուկային համաձայնությունը և Կուբայի հետ հարաբերությունների վերականգնումը: