Արմինֆո.Փետրվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Դժվարանցանելի են Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքի 27-33-րդ կմ-երին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում, Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արարատի մարզում (բացի Վեդի քաղաքից) մառախուղ է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:
Արմինֆո. Փետրվարի 4-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: