Արմինֆո.ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, ըստ երևույթին, հաջողվել է Հայաստանի տնտեսությունում ներդրումների նախնական խոստումներ ապահովել Մոսկվայում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվել հունվարի 24-ին:
«Կարապետյանի մոսկովյան այցն, ընդհանուր առմամբ երկու առանցքային բաղադրիչ ուներ, որոնք հիմնարար դեր կխաղան Հայաստանի և Ռուսաստանի հետագա համագործակցությունում՝ քաղաքական և ներդրումային: Կարծում եմ, ապրիլյան ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում մնացած Կարապետյանը Սահմանադրությամբ բոլորովին այլ լիազորություններ կունենա, որոնց առնչությամբ նա ավելի լայն հայացքներ կունենա, քան իր նախորդը: Դա ոչ պակաս կարևոր է»,- նշել է նա:
Իսկանդարյանը նշել է, որ շատ լավ գիտակցելով գումարների և ներդրումների պակասը՝ որպես Հայաստանի տնտեսության հիմնական խնդիր՝ նոր վարչապետը, անշուշտ, կփորձը ավելացնել Ռուսաստանից ներդրումների ներհոսքը: Միաժամանակ Իսկանդարյանը թերահավատորեն է վերաբերել մինչև ընթացիկ տարվա ապրիլը, այսինքն՝ մինչև խորհրդարաական ընտրությունները, Ռուսաստանից Հայաստան զգալի ներդրումներ ներգրավելու հեռանկարներին:
Փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնել էր Ռուսաստանից Հայաստան $300 մլն ներդրումների ներգրավման շուրջ պայմանավորվածության մասին, որը ձեռք է բերվել Կարեն Կարապետյանի Մոսկվա այցի ժամանակ: Ըստ նրա, ռուսաստանցի ներդրողներին Հայաստանում հետաքրքրում են գյուղատնտեսական արտադրանքը, վերամշակման ոլորտը, հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկայի ոլորտը: