Արմինֆո.ԱՄՆ միգրացիոն քաղաքականության փոփոխությունների մասին նախագահ Թրամփի հրամագիրըչի անդրադառնա ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցողներին վիզաների տրամադրման գործընթացի վրա: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը թղթակցի խնդրանքով տեղեկացվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունից:
«Իսկ հարցազրույցի անցկացման կանոնների փոփոխությունը, որոնք նախատեսված են Թրամփի այդ հրամանագրով, Հայստանում ԱՄՆ դեսպանությնա կողմից կիրառվում էին մինչ այդ հրամանագրի ստորագրումը, և վիզաների տրամադրման գործընթացում, փաստորեն, գրեթե ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Այն քաղաքացիները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզաներ կամ նրանք, ում վիզայի գործողության ժամկետը լրացել է 12 ամիս առաջ, կարող են նոր վիզաներ ստանալ առանց հարցազրույցի: Իսկ նրանք, ում վավերական վիզաների ժամկետն ավարտվել է ավելի քան 12 ամիս առաջ, պետք է անցնեն նոր հարցազրույց: Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք», - ասված է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությնա մեջ: Վիզաների ստացման կանոնների մասին կարելի է ծխանոթանալ հետևյալ հղումով` travel.state.gov <http://travel.state.gov/>:
Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն 120 օրով սահմանափակվում է փախստականների մուտքը դեպի ԱՄՆ և 90 օրով կասեցվում է դեպի Միացյալ Նահանգներ մուտքն`Իրաքից, Սիրիայից, Իրանից, Սուդանից, Լիբիայից, Սոմալիից և Եմենից: Դա հանգեցրել է զանգվածային բողոքների: Նախագահի որոշումը դատապարտել են բազմաթիվ քաղաքական գործիչներ Ամերիկայում և նրա սահմաններից դուրս: