Արմինֆո.ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները բացահայտող փաստաթուղթ, գրում է The Guardian-ը: Փաստաթղթի նախաձեռնողը Նիդերլանդների խորհրդարանական Փիթեր Օմտզիխտն է:
Փաստաթուղթն ստորագրել է 25 երկրի՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Սկանդինավյան և Բալթյան երկրների, Ուկրաինայի ներկայացուցիչները: Փաստաթղթի հեղինակները ԵԽԽՎ ղեկավարությանը կոչ են անում ուսումնասիրել ադրբեջանական իշխանությունների կողմից իտալացի խորհրդական Լուկա Վոլոնտեին կաշառելու հետ կապված սկանդալը: Փաստաթուղթը տեղեկություններ է պարունակում ԱՀ կողմից կառույցի տարբեր պատգամավորների կաշառելու մասին: Նշենք, որ վերջին ժամանակներս իտալական ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Իտալիայից ԵԽԽՎ պատգամավոր Լուկա Վոլոնտեն 2 մլն եվրո է ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Ադրբեջանի հասցեին քննադատություն պարունակող ղեկույցը կառույցում տապալելու նպատակով: