Արմինֆո.Գոյություն ունի ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վիթխարի ներուժ: Փետրվարի 2-ին այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման ու հարևանության շուրջ բանակցությունների գծով գլխավոր տնօրեն Քրիստիան Դենիելսոնը` Մատենադարանում դասախոսություն կարդալիս։
Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը կարող է դառնալ տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ հաջող համագործակցության եզակի դեպք, լինելով ԵԱՏՄ անդամ և ունենալով ԵՄ հետ համապարփակ համաձայնագիր ստորագրելու մտադրություն, նա ընդգծել է. «Հայաստանն իննք է ընտրում զարգացման իր ուղին: Ինչ վերաբրում է ԵՄ հետ հարաբերւոթյուններին, ապա միանգամայն համոզված եմ, որ գոյություն ունի ԵՄ և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վիթխարի ներուժ: Կան որոշակի ոլորտներ, որոնցում մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը»: Դենիելսոնը հավելել է, որ Հայաստանը հուսալի և արդյունավետ գործընկեր է Եվրամիության համար: