Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է «Երևանն ԱՀ կազմ վերադարձնելու» հարցը
Արմինֆո.Ադրբեջանի խորհրդարանում բարձրացվել է «Երևանն ԱՀ կազմ վերադարձնելու» հարցը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, խորհրդարանի նիստում պատգամավոր, պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մախմուդովը, մասնավորապես, հայտարարել է. «Մենք պետք է բարձրացնենք Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության շրջանում հայերին հանձնված 9 հազար քկմ հողն ադրբեջանցի ժողովրդին վերադարիձնելու հարցը` ներառյան Երևանը»: Նրա ասելով, 9 հազար քկմ հողը հայերին տրվել է որոշակի պայմաններով: «Մենք այդ փաստաթղթերն ինստիտուտ ենք բերել արտասահմանից: Պայմանների համաձայն, պետք է ապահովվեր ադրբեջանցիների բնակությունն այդ հողերում, պետք է վերջ տրվեր Շահումյանի ղեկավարությամբ ցեղասպանություններին, հայերը պետք է հրաժարվեին ադրբեջանական հողերի` Զանգեզուրի և Ղարաբաղի նկատմամբ նկրտումներից: Ուստի մենք պետք է բարձրացնենք այդ հողերի ժառանգման հարցը և այդ առնչությամբ համապաատսխան քայլ ձեռնարկենք Միլլի մեջլիսում: Մենք պատրաստ ենք բոլոր այդ փաստթղթերը ներկայացնել խորհրդարան», - հայտարարել է Մախմուդովը: