Արմինֆո.Պաշտպանության նախկին նախարար Սեյան Օհանյանն անհրաժեշտ է համարում համագործակցությունը քաղաքացիական հասարակության և պետության միջև: Նա այդ մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» էջում հրապարակված տեսանյութում:
Նախկին նախարարը հայտարարել է, որ 8,5 տարի զբաղեցրել է ոչ թե զինվորական, այլ քաղաքական պաշտոն, ուստի գործել է որպես քաղաքացիական անձ և ակտիվորեն հնամագործակցել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նա խոստովանել է, որ հաճախ ղեկավարվել է նրանց խորհրդով` այս կամ այն որոշում կայացնելիս: Նա համոզմունք է հայտնել, որ անհրաժետ է գիտակցել պահի լրջությունը և, միավորելով ներքին ճակատները, համախմբված ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու զարգացումը: Նախկին նախարարը նաև հայտարարել է, թե տեսնում է այն ռեսուրսը, որն ի զորու է ոչ ստանդարտ որոշումների միջոցով լուծել երկրւմ առկա բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում նա ընդգծել է, որ արարող մարդկանց մեծ մասը պետական ապարատից դուրս է: Նա ափսոսանքով նշել է, որ մեր պետությունը չի սովորել ոչ միայն հարգել նրանց, այլև օգտագործել նրանց ներուժը: Նախկին նախարարի համոզմամբ, առկա մարդկային և մասնագիտական ներուժը պետք է ընկալվի, և պետությունը քննադատողներին պետք է վերաբերվի որպես գործընկերոջ, որոնք օգնում են լուծել որոշ կորուստներ: Ընդ որում, նախկին նախարարը կարծում է, որ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ ԶԼՄ-ների շրջանում կան կեղծ ընդդիմադիրներ, որոնք կատարում են իշխանությունների պատվերը: Հիշեցնենք, որ Օհանյանը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին և գլխավորելու է «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների, Հայաստանի դեմոկրատական կուսակցության, Ժողովրդական կուսակցության և ԱԻՄ դաշինքը: