Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են փետրվարի կեսին Մյունխենում անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պայմանավորվել են փետրվարի կեսին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ առանձին խորհրդակցություններ,- նշել է նա.- Եթե նախարարները շահագրգռվածություն ցուցաբերեն, կկազմակերպենք նրանց համատեղ հանդիպումը»:
«Բացի այդ, անցած ամառ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ շարունակվում է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով աշխատանքը,- ավելացրել է դեսպանը.-Վերջերս ղարաբաղյան թեման քննարկվեց Էդվարդ Նալբանդյանի, իսկ հետո՝ Էլմար Մամեդյարովի հետ Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ: Անհրաժեշտ պայմանների ստեղծմանը զուգահեռ՝ հնարավորություն կառաջանա նաև եռակողմ հանդիման անցկացման համար»:
Նշենք, որ Մամեդյարովը և Նալբանդյանն արդեն հայտարարել են հանդիպմանն իրենց համաձայնության մասին: