Արմինֆո.Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայկական զորքերի դուրսբերման հանգեցնելու Իլհամ Ալիևի մտադրությունն իրատեսական չէ, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը:
«Մինչդեռ ավելի քան ակնհայտ է, որ ցանկացած զորքի դուրսբերում կարող է տեղի ունենալ բացառապես հրադադարի ռեժիմի հուսալի ամրապնդման և Լեռնային Ղարաբաղի նոր կարգավիճակի համատեքստում: Եվ այդ ակնհայտությունը հասկանալու Բաքվի ցանկության բացակայությունը վնասաբեր է դարձնում Ադրբեջանի դիրքորոշումը: Վերջապես, Ալիևի դիրքորոշումը բացարձակապես անհամատեղելի է 1994 թ. ապրիլի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների հայտարարության դրութների հետ: Այդ իրատեսական դրույթներով որոշվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական քայլերի հերթականությունը: Եվ ընդունվել են դրանք՝ այդ թվում, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների կողմից»,- հիշեցրել է դիվանագետը:
Միաժամանակ դիպուկահարների հեռացման, միջադեպերի հետաքննութան մեխանիզմների ստեղծման, վստահության այլ միջոցների իրականացման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների՝ Բաքվի կողմից արգելակման լույսի ներքո՝ Կազիմիրովն ապակառուցողական է որակել Ադրբեջանի դիրքորոշումը: Մինչդեռ, ըստ նրա, հենց այդ միջացառումները կարող էին նպաստել շփման գծի երկայնքով իրադրության կարգավորմանը և բանակցային գործընթացի շարունակմանը: Որպես նման ապակառուցողականության օրինակ՝ Կազիմիրովը նշել է Բաքվի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառումը բացառապես զբաղեցված տարածքներից հայկական ուժերի դուրս բերման լույսի ներքո դիտարկելը: