Արմինֆո. Եվրոպական միությունը հետաքրքրված է շարժունակության բարելավման հարցում, և Հայաստանի հետ բանակցությունները կընթանան այդ ուղղությամբ: Այս մասին, պատասխանելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքի վերաբերյալ հարցերին, հայտարարել է Եվրոպական միության հարևանության և ընդլայնման քաղաքականության հանձնակատար Յոհաննես Հանը:
Պատասխանելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատակացման վերաբերյալ ՀՀ պատվիրակ Նաիրա Կարապետյանի հարցին, Հանը վստահություն է հայտնել, որ բանակցությունները Հայաստանի հետ կընթանան: «Վստահեցնում եմ ձեզ, որ մենք շատ հետաքրքրված են բոլորի հետ շարժունակությունը բարելավելու հարցում: Այդ տեսանկյունից բանակցությունները Հայաստանի հետ, իրոք, կկազմակերպվեն», - ասել է նա:
Նշենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրվեց Հայաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից: Համաձայնագիրն արագացրել է վիզաների տրամադրման գործընթացը ԵՄ երկրների հյուպատոսական կառույցներում, որոնք գտնվում են Երևանում: Մուտքի վիզայի գինը համաձայնագրի ստորագրումից հետո իջավ մինչև երեսունհինգ եվրո, նախկին` վաթսուն եվրոյի փոխարեն: Դյուրացվեց նաև մուլտիվիզաների տրամադրամն գործընթացը, որը նախկինում բարդ էր և երկարատև: Իսկ դիվանագիտական անձնագրերով ՀՀ քաղաքացիներն, ընդհանրապես, ազատվել են մուտքի վիզաների ստացման անհրաժեշտությունից: Վիզաների դյուրացման սխեման անդրադարձավ նաև ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների մնալու տևողության վրա:: Այժմ այդ ժամկետը կազմում է իննսուն օր յուրաքանչյուր հարյուր ութսուն օր ժամանակահատվածի համար: