Արմինֆո.Բաքուն իրավունք ունի ձգտելու Ղարաբաղի շուրջ ստատուս-քվոյի փոփոխության` եթե հաշտության գործընթացն ավարտվի առանց արդյունքի: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հայտարարությունում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ պաշտոնական Բաքուն մտահոգույթուն է հայտնում Հայաստանի կողմից «օկուպացված ադրբեջանական տարածքների վերաբերյալ» ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերի դրույթների չկատարման առնչությամբ:
«Հայաստանի կողմից ՄԱԿ Անվտանգության խորհրդի թթ. 822, 853, 874 և 884 բանաձևերի չկատարումը լուրջ սպառնալիք է ստեղծում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար», - ասվում է ԵԱՀԿ առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչության` Մինսկի բանակցային գործընթացի վրա ՄԱԿ ԱԽ բանաձևերի չկատարման ազդեցության վերաբերյալ հայտարարությունում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: