Արմինֆո. Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է ընտրվել հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը, ով ներկայացնում է «Ազատական» կուսակցությունը: Ուշագրավ է, որ Ավստրալիայում առաջին անգամ կին է ընտրվել նահանգի վարչապետ:
Ավստրալական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, 46-ամյա Բերեջիկլյանն այդ պաշտոնում կփոխարինի Մայք Բերդին: Մինչեւ վարչապետ ընտրվելը Բերեջիկլյանը եղել է նահանգի գլխավոր գանձապետը, զբաղեցրել է նաև մահանգի արտադրական հարաբերությունների նախարարի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Գլեդիս Բերեջիկլյանը ներառված է Ադրբեջանի «սեւ ցուցակում»` 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում Լեռնային Ղարաբաղ այցելելու համար: