Արմինֆո.Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հանդիպումը կայացել է Աբրահամյանի խնդրանքով: Հենց այդ պատճառով նախօրեին Աբրահամյանը չի մասնակցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է իշխանական շրջանակների աղբյուրը, որը, սակայն, դժվարաց ել է ասել, թե հատկապես ինչ հարցեր են քննարկել նախկին պաշտոնակիցները, և Աբրահամյանն ինչ նպատակմով էր տեսակցություն խնդրել Ռուսաստանի վարչապետից: Ուշագրավ է, որ հունվարի 24-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի գործող վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպումը Մեդվեդևի հետ: