Արմինֆո.Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ռազմակայանում անցկացվել է մարտավարական զորավարժություն` հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումների մասնակցությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՌԴ հարավային զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, ՀՕՊ զորքերի պետի ղեկավարությամբ անցկացվող զորավարժությում ներգրավված են ավելի քան 100 զինծառայողներ և 30 միավոր տեխնիկա: Ցուցադրական պարապմունքների ժամանակ զենիթայինները «Բուկ Մ1-2» համալիրների և «Ս-300Բ» հրթիռային համակարգերի օգնությամբ մշակել են լեռնային տեղանքի հաղթահարման խնդիրներ` հետ մղելով պայմանական հակառակորդի հարձակումը, որը կիրառել էր զանգվածային բնաջնջման զենք:
Մշտական տեղակայման վայր վերադառնալուց հետո 2016 թվականին մարտավարական զորավարժություններում աչքի ընկած զենիթայինները պագրատրվել են: