Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016 16:46

Երևանի կոնյակի գործարանում անցկացվում Է «Բաց դռների օրեր»

Երևանի կոնյակի գործարանում անցկացվում Է «Բաց դռների օրեր»

Արմինֆո.Դեկտեմբերի 24-ին և 25-ին Երևանի կոնյակի գործարանում անցկացվում Է «Բաց դռների օրեր» միջոցառումը, որի ընթացքում ցանկացողներն անվճար կարող են այցելել գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան և ծանոթանալ հայկական կոնյակագործության պատմությանը:

 

Այս տարի “Բաց դռների օրեր” միջոցառման շրջանակներում այցելության ավանդական ծրագրի հետ մեկտեղ հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել բացառիկ շրջայցերին, որոնք կվարեն անվանի դերասաններ, երաժիշտներ և բլոգերներ:

 

ԱՐԱՐԱՏ թանգարանն իր ուրույն տեղը զբաղեցնելով Հայաստանյան թանգարանների և պատկերասրահների շարքում, տարեց տարի արձանագրում է այցելուների թվի աճ: Այդուհանդերձ, ամեն տարի ամանորի նախօրեին կազմակերպվում է “Բաց դռների օրեր” միջոցառումը՝ առաջարկելով անվճար և առավել ընդգրկուն շրջայցեր: Այսպես, անցյալ տարի Էրեբունի թանգարան-արգելոցի հետ համատեղ անցկացվեց ցուցահանդես, որի ընթացքում ցուցադրվեցին ուրարտական դարաշրջանի բացառիկ նմուշներ:

 

Էքսկուրսավարի դերում հայտնի մարդկանց ներգրավումը նպատակ ունի առաջացնել լրացուցիչ հետաքրքրություն թանգարանների նկատմամբ առհասարակ և հետաքրքրաշարժ՝ arttainment կերպով ներկայացնել կոնյակագործության հարուստ պատմությունը:

 

Նման գաղափարի հիմք է հանդիսացել ԱՐԱՐԱՏ-ի հարուստ պատմությունն ու նրա ներկայությունը շատերիս կյանքի հիշարժան պահերին, որոնց վերապատումը երբեմն ներկայացնում է գեղարվեստական մեծ հետաքրքրություն:        

Նշենք, որ Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը հանդիսանում է Թանգարանների միջազգային խորհրդի գործընկերը Հայաստանում:

 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
emma
ancac tari avtobusnerov tarel en Hanrapetutyan haraparakic ,ays tari chka

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5014

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի