Arminfo.info



 Ուրբաթ, 2 Դեկտեմբերի 2016 11:25
Դավիթ Ստեփանյան

Վաղարշակ Հարությունյան. Հայ-ռուսական միացյալ խմբավորման առկայությունը Հայաստանին թույլ կտա ավելի մեծ ուժեր ուղղել Արցախի պաշտպանությանը

Վաղարշակ Հարությունյան. Հայ-ռուսական միացյալ խմբավորման առկայությունը Հայաստանին թույլ կտա ավելի մեծ ուժեր ուղղել Արցախի պաշտպանությանը

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է ՌԱՀ ոլորտում հայ-ռուսական համագործակցության վերջին միտումները, հայ-ռուսական միացյալ խմբավորման ստեղծման հիմնավորում տալիս, խոսում ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռության վիճակի մասին, ինչպես նաև մեկնաբանում տարածաշրջանի երկրների և եվրոպական մայրցամաքի երկրների անվտանգության համակարգերում վերջին տեղաշարժերը:

 

Դատելով ինչպես Երևանում, այնպես էլ Մոսկվայում բավական բարձր մակարդակով հնչած՝ «Պաշտպանական համակարգեր» ռուս-բելառուսական միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբին Հայաստանի միանալու գաղափարից՝ հայկական ՌԱՀ կատարելագործման գործընթացն աստիճանաբար նոր մակարդակի է դուրս գալիս: Ձեր կարծիքով, ի՞նչ կտա այդ քայլը Հայաստանին:

 

Ռազմական ոլորտում համագործակցությունը նուրբ  թեմա է և ցուցադրում է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլ ցանկացած երկրների միջև փոխհարաբերությունների իրական մակարդակը: Եվ այդ բնագավառում Ռուսաստանի և Բելառուսի բավականին սերտ կապերին Հայաստանի միանալը մեզ հնարավորություն է ընձեռում զարգացնելու սեփական ռազմարդյունաբերական համալիրը և փոխանակելու տարբեր գիտական մշակումներ և տեխնոլոգիաներ: Համոզված եմ, որ Հայաստանի միանալը ռուս-բելառուսական «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսա-արդյունաբերական խմբին կհանգեցնի Հայաստանի ՌԱՀ որակական աճի, ինչպես նաև տվյալ ոլորտում տարբեր համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը: Այլ խոսքով, ես դա դիտարկում եմ որպես Հայաստանի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված հերթական քայլ:

 

Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացման հեռանկարները:

 

Հայաստանի նպատակը պետք է լինեն սեփական և համատեղ գիտական մշակումները, կադրերի և արտադրական հզորությունների պատրաստումը` արտադրության հնարավորինս մեծ ծավալների, սպառազինության նոր տսակների և տարբեր տեխնիկական միջոցների վերանորոգման և մշակման հեռանկարով: Դա նպատակ է, որին Հայաստանը, պետք է ձգտի հասնել, քանի որ ԽՍՀՄ ժամանակների Հայաստանի ՌԱՀ շատ լուրջ ձեռքբերումներ կորսված են: Եվ հենց Ռուսաստանի ու Բելառուսի հետ արդյունավետ համագործակցությունն ու աշխատանքը, թեկուզ «Պաշտպանական համակարգեր» խմբի շրջանակում, մեզ թույլ է տալիս ձեռքբերումներ ակնկալել պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Համոզված եմ, որ նման համագործակցությունն էապես կնվազեցնի մեր բանակի սպառազինման ծախսերը` բարձրացնելով դրա մարտական հզորությունը: Ուստի այստեղ բավականին մեծ ներուժ կա: Իհարկե, մենք չենք կարող հասնել Հայաստանում սպառազինության գլոբալ տեսակների արտադրության, սակայն, այդ գործընթացն, անկասկած, կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը:

 

Նոյեմբերի 14-ին ՌԴ նախագահը հավանութուն տվեց հայ-ռուսական միացյալ խմբավորման ստեղծմանը, ինչը, թերևս, Երևանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության տրամաբանական հանգուցալուծումը հանդիսացավ: Չնայած բավական տևական ժամանակ հիշյալ խմբավորման առկայությանը՝ այդ տեղեկությունն իրարանցում առաջացրեց Հայաստանում՝ ընդհուպ ռուսական հրամանատարության ներքո Հայաստանի ԶՈւ անցման մասին պնդումները: Կպարզաբանե՞ք իրավիճակը:

 

Այդ տեղեկատվությունը Հայաստանում արհեստական իրարարնցում հարուցեց այն մարդկանց շրջանում, ովքեր մինչև վերջ չեն հասկանում գործընթացների էությունը: Մյուս կողմից՝ դա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը նպատակաուղղված տեղեկատվական պատերազմի մի մասն է: Եվ նման սցենարն, առաջին հերթին, բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, և ոչ միայն: Իսկ իրականում միացյալ խմբավորման ստեղծումը ռուս-հայկական ռազմաքաղաքական համագործակցության տրամաբանաական շարունակությունն է` ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում: Եվ, հաշվի առնելով, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սպառնալիքների առկայությունը՝ Հայաստանը պարզապես չէր կարող առանց դաշնակցի, տվյալ դեպքում` ի դեմս Ռուսաստանի: Եվ Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի առկայությունն իսկ, որը կոչված է զսպելու թուրքական և այլ սպառնալիքներ, պարզապես, ենթադրում է նման խմբավորման ստեղծում:

Դա մեր երկրների առջև դրված խնդիրների տրամաբանական հանգուցալուծում է արտաքին ագրեսիայի դեպքում: Այդ ագրեսիային համատեղ դիմակայության համար պետք է լինեն համատեղ ուժեր և միասնական հրամանատար: Այդպիսին միշտ եղել և մնում է հայ, թեև, օրինակ, Ռուսաստանի դեմ թուրքական ագրեսիայի դեպքում,  որպես տարբերակ, կողմերի համաձայնությամբ, հնարավոր է ռուսաստանցի հրամանատար: Ամենագլխավոր այն է, որ, եթե ավելի վաղ համագործակցությունը հիմնված էր միջգերատեսչական համաձայնագրերի վրա, ապա այժմ այն հասել է միջազգային մակարդակի:

 

Հնարավո՞ր եք համարում իրավիճակ, երբ միացյալ խմբավորումն օգտագործվի Ադրբեջանի դեմ:

 

Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դպքում Հայ-ռուսական միացյալ զորախումբը, անպայման, կգործարկվի Ադրբեջանի դեմ: Արցախի վրա համաձայնագիրն, իհարկե, չի տարածվում, ինչը ոմանց շահարկումների առիթ է տալիս: Սակայն, Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում խմբավորման առկայությունն իսկ Հայաստանին թույլ կտա ավելի մեծ ուժեր ուղղել նրա պաշտպանությանը:

 

Այսինքն՝ գտնում եք, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարության միջև կա վստահության աստիճան, ինչը թույլ է տալիս Հայաստանի սահմանը թողնել միացյալ խմբավորման պաշտպանության ներքո՞:

 

Ռուսաստանի և Հայաստանի միջև այսօր ամենավստահելի հարաբերություններն են հետխորհրդային տարածությունում: Նույնիսկ Ռուսաստանին դաշնակից Բելառուսը նման վստահություն չի վայելում, քանի որ վստահության աստիճանը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ՝ կոնկրետ գործերով: Կարծում եմ՝միայն Հայաստանին «Իսկանդեր» ռազմավարական համալիրներ տրամադրումն այդ վստահության ակնհայտ վկայություն է: Մյուս երկրները ոչ միայն այն չեն ստանում, նույնիսկ չեն կարողանում ձեռք բերել: Եվ «Իսկանդերները», ի դեպ, Հայաստանին են տրամադրվել են՝ Ադրբեջանի ագրեսիան կանխելու նպատակով:

 

Ապրիլին «Իսկանդերներ» արդեն ունեինք, բայց Ադրբեջանին դա չկանգնեցրեց…

 

Ապրիլին տեղի ունեցավ ոչ թե լայնամասշտաբ պատերազմ, այլ Բաքվի ագրեսիա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին Ղարաբաղը ռազմական ճանապարհով նվաճելու իր կարողությունները ցույց տալու և նրանց խնդրի՝ իր օգտին լուծման միտելու նպատակով: Այդ նպատակին վերջինս այդպես էլ չհասավ: Եվ լայնամասշտաբ պատերազմից Ալիևին այսօր զերծ է պահում միայն ուժերի հավասարակշռությունը, ինչը Հայաստանն ապահովում է, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությամբ: Ադրբեջանն, իհարկե, գերակշռություն ունի առանձին զինատեսակների գծով, սակայն ռազմավարական, ռազմաքաղաքական առումով հայկական կողմը գերակշռություն ունի: Իսկ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանում 102-րդ ռազմակայանի առկայության պայմաններում Հայաստանի դեմ ագրեսիայի չեն համարձակվի գնալ: Չափազանց խորն է Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական ներուժերի միջև տարբերությունը: Այդ պատճառով մեր միջև հավասարակշռությունը ընդհանուր առմամբ պահպանվում է:

 

«Իսկանդերը», «Սկադը», «Տոչկա-Ու»-ն մեր դեպքում միջուկային զենքի դեր են խաղում՝ զսպելով լայնամասշտաբ պատերազմը: Արդյո՞ք գոյություն ունեն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կանխել լոկալ պատերազմները, ինչպես ապրիլին տեղի ունեցավ:

 

Կան, ըստ որում՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական: Յուրաքանչյուր սադրանք պետք է արժանի պատասխան ստանա. այլ ռազմական մեխանիզմ չկա: Սակայն, միայն ռազմական մեխանիզմներով խնդիրը լուծել հնարավոր չէ: Անհրաժեշտ են համալիր միջոցներ՝ հաշվի առնելով, որ հենց ռազմական սադրանքներն են այսօր կարգավորման վրա ազդող միակ միջոցը Բաքվի զինանոցում, քանի որ բանակցություններով կամ լայնամասշտաբ պատերազմով ղարաբաղյան խնդիրը լուծել Ադրբեջանն ի վիճակի չէ:

 

Ադրբեջանի ազգային անվտանգության դոկտրինի ոչ պաշտոնական մասի սպառնալիքների ցուցակում Հայաստանը երրորդ տեղում է՝ առաջին և երկրորդ տեղերը զիջելով Ռուսաստանին և Իրանին: Ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան զգուշանում Ռուսաստանից ու Իրանից: 

 

Բազմիցս նշել եմ, որ ադրբեջանական ուռճացված ռազմական բյուջեն ուղղված է ոչ միայն Հայաստանին: Ռուսաստանից և Իրանից բացի, Ադրբեջանը լրջորեն զգուշանում է նաև Թուրքմենիայից: Ադրբեջանի կողմից Իրանին որպես սեփական անվտանգության սպառնալիք դիտարկելն առաջին հերթին պայմանավորված է Թուրքիայի ազդեցությամբ, որը տարածաշրջանում իր խնդիրները լուծում է Բաքվի միջոցով, այդ թվում՝ ընթացիկ տարվա ապրիլին: ԻԻՀ և Ադրբեջանի միջև լարվածությունը պայմանավորված է նաև, այսպես կոչված, Հարավային Ադրբեջանի առկայությամբ՝ հյուսիսային իրանական գավառների տեսքով: Թուրքիան ազդում է նաև Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի վրա, որը Հայաստանի դաշնակիցն է և խանգարում է Բաքվին ու Անկարային՝ լուծելու ղարաբաղյան խնդիրն իրենց ընկալմամբ կարգավորելու ընդհանուր խնդիրը:  Կան նաև լեզգիներ Ադրբեջանի հյուսիսում, շատ այլ գործոններ: Առայժմ Մոսկվան նրանց չի օգտագործում, սակայն Բաքվի կողմից հակառուսական ուղեգիծ որդեգրելու դեպքում նրանք, անշուշտ, կօգտագործվեն: Նշեմ նաև, որ Բաքուն որպես ղարաբաղյան հարցում Հայաստանի դաշնակից է դիտարկում ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև՝ Իրանին:

 

Բաշար Ասադին տապալելու Էրդողանի մտադրությունը հերթական անգամ հաստատեց

Մոսկվայի և Անկարայի աշխարհաքաղաքական մրցակցության անփոփոխությունը: Թուրքիային С-400 ՀՕՊ համալիրներ վաճառելու Ռուսաստանի մտադրությունը, կարծես, դիտվող միտումներում չի տեղավորվում…

Թուրքական ՀՕՊ համակարգերը հեռահար գործողության միջոցներ չունեն: Եվ С-400 հետ նույն դասի «Patriot» համակարգերը ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցների՝ ի դեմս ԱՄՆ-ի, կողմից թուրք-սիրիական սահմանին տեղակայվել են թուրքական ինքնաթիռի ոչնչացումից հետո՝ բացառապես ժամանակավոր շահագործման համար: Այդ պատճառով ռուսական С-400-ի ձեռքբերմամբ Թուրքիան խիստ շահագրգռված է: Անկարան այսօր հայտարարում է եվրոպական վեկտորից հրաժարվելու՝ ընդհուպ ՆԱՏՕ-ից դուրս գալու և ԵԱՏՄ-ին անդամակցելու, մտադրության մասին: Ես, իհարկել, թերահավատորեն եմ վերաբերում նման բաներին՝ հաշվի առնելով Թուրքիայի շանտաժի և երեսպաշտության հակվածությունը, և գտնում եմ, որ Թուրքիան փորձում է միայն հնարավորինս շատ բան պոկել Ռուասռտանից և հետո կրկին ՆԱՏՕ-ի գիրկը նետվել: Սակայն, Մոսկվան այսօր, այնուամենայնիվ, փորձում է հնարավորինս  հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, և Թուրքիային ՀՕՊ համալիրներ վաճառելու Ռուսաստանի մտադրությունը տեղավորվում է հենց այդ տրամաբանության մեջ: Եվ ռազմատեխնիկական համագործակցությունն այս իմաստով Մոսկվայի համար լավագույն գործիքն է այդ նպատակին հասնելու համար: Ըստ որում, С-400-ն արդեն բարձրակետ չէ Ռուսաստանի համար, քանի որ ռազմական վերջին մշակումները երբեք չեն վաճառվում: Այնտեղ արդեն մշակել են  С-500 նոր համակարգեր, և Մոսկվան բանակցություններ է վարում С-400 վաճառքի շուրջ՝ հաշվի առնելով այդ թվում այդ գործոնը, ինչպես նաև գոյություն ունեցող մինուսները: Սակայն, հաշվի առնելով Ռուսաստանի տեխնիկական հնարավորությունները՝ այդ գործարքի քաղաքական առավելություններն, այնուամենայնիվ, ավելի մեծ կլինեն: Ի դեպ, համանման ռազմատեխնիկական համագործակցություն Ռուաստանն իրականացնում է նաև ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի՝ Հունաստանի հետ:

Վերջին տասնամյակներին Եվրոպայի անվտանգությունն ապահովում է, գլխավորապես, ԱՄՆ, ինչի վկայություն են ԱՄՆ ուժերը Եվրոպայում: Եվ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական կոչը՝ դադարել այդ անվտանգությունն անվճար ապահովել, խիստ մտահոգություն առաջացրեց Հին աշխարհում: Դրան հաջորդեցին Եվրոպայի կողմից Ռուսաստանին ուղղված ռևերանսները: Այս առումով հնարավո՞ր եք համարում  Եվրամիության միացյալ բանակի ստեղծումը կամ ԵՄ կողմից սեփական անվտանգության ռազմավարության վերանայման հնարավորությունը:

 

Ծանոթ լինելով եվրոպական հոգեբանությանը` ես կարող եմ ենթադրել, որ նրանք ամենամոտ ապագայում  չեն հրաժարվի ամերիկյան անվտանգության հովանոցից: Ուստի հարկ չկա այդ ուղղությամբ հեղափոխական փոփոխություններ ակնկալել: Բացի այդ, դա, պարզապես, անհնար է: Վերջին տասնամյակներին Եվրոպայի անվտանգությունն ապահովում է, գլխավորապես, ԱՄՆ, ինչի վկայություն են ԱՄՆ ուժերը Եվրոպայում: Եվ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դա շատ լավ հսկանում է` հանդես գալով այդ անվտանգության ապահովումը դադարեցնելու վերջնագրով: ՆԱՏՕ ծախսերի 70%-ը կրում է ԱՄՆ, և Եվրոպան առայժ ԱՄՆ կողմից իր անվտանգության ապահովման նկատմամբ այլընտրանք չունի: Իսկ BREXIT-ն այն բանի լավագույն ցուցանիշն է, որ այսօր Եվրոպայում ամեն ինչ բարեհաջող չէ` ոչ միայն անվտանգության ապահովման ոլորտում:

Եվրամիության միացյալ բանակը, կարծում եմ, ուտոպիա է: Եվ այդ գաղափարի իրագործումն անհնար է ոչ  միայն տնտեսական պատճառներով, քանի որ  առանց ամերիկյան ներուժի եվրոպական բանակը երբեք չի կարող դիմակայել Ռուսաստանին: Միացյալ Եվրոպան մի քանի անգամ հարձակվել է Ռուսաստանի վրա, ինչը միշտ ավարտվել է ռուսների մուտքով Փարիզ կամ Բեռլին: Իսկ, հաշվի առնելով միջուկային ներուժի և ռուսական նորագույն զենքի մշակումների անհամադրելիությունը, Եվրոպան այսօր շանսեր չունի: Եվ գործարար Թրամփն այդ ամենը շատ լավ հասկանում է, այստեղից էլ` վճարելու կոչը: Եվ Եվրոպան կվճարի,  այլընտրանք չունի: Հետևաբար, հարկ չկա ակնկալելու, որ ԵՄ-ն կվերանայի սեփական անվտանգության ռազմավարությունը: Չինաստանի շարունակվող հզորացման լույսի ներքո, անշուշտ, Ռուսաստանի հետ հարաբերություններում կարող են լինել մարտավարական փոփոխություններ, զիջողություն` «փափուկ ուժի» ոգով, ինչ-որ պատժամիջոցների  չեղարկում, սակայն, Արևմուտքի և Ռուսաստանի միջև մրցակցությունը դա չի վերացնի:  

 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով