Արմինֆո. Նոյեմբերի 30-ին՝ ժամը 12.17-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջանե ազգային արգելոցում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):