Arminfo.info



 Հինգշաբթի, 24 Նոյեմբերի 2016 15:42
Դավիթ Ստեփանյան

Լարիսա Ալավերդյան. Իրավական կամայականությանը Հայաստանում անհրաժեշտ է վերջ դնել ներքևից՝ չսպասելով, որ դրա վերջը դրվի վերևից

Լարիսա Ալավերդյան. Իրավական կամայականությանը Հայաստանում անհրաժեշտ է վերջ դնել ներքևից՝ չսպասելով, որ դրա վերջը դրվի վերևից

Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է վերջին երկու տասնամյակում  մարդու իրավունքներ պաշտպանության ոլորտում փոփոխությունների, քաղաքացիների իրավական անպաշտպանվածության և Հայաստանից բնակչության արտահոսքի միջև պատճառահետևանքային կապի մասին, մեկնաբանում է հանրապետության իրավիճակի վրա կառավարության վերջին նախաձեռնությունների ազդեցությունը, ժողովրդագրական խնդիրների հնարավոր ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

 

Դուք Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանն էիք:  Ի՞նչ է փոխվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում անցած տասնամյակում:

 

Կարող եմ ասել, որ այսօր մենք ավելի մոտ չենք իրավական պետությանը, քան 10-15 տարի առաջ: Քվինտէսենցիան կայանում է դրանում: Իհարկե, ասել, թե Հայաստանում ոչինչ չի փոխվում, վիրավորական կլիներ՝ ամենից առաջ հասարակության համար: Եվ պետական սպասարկման ոլորտում, իրոք, շատ բաներ են արվել: Սակայն, ամենից առաջ նշեմ ՀՀ Սահմանադրության բարեփոխման արդյունքում սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների կարգավիճակի նվազումը սահմանադրականից մինչև օրենսդրական մակարդակ: Այսուհետ քաղաքացիները, ինչպես և օմբուդսմենը զրկված են դատարանների որոշումների դեպքում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքից՝ Սահմանադրությանը դատական վճռի համապատասխանությունը ստուգելու նպատակով: Անձամբ ինձ համար դա խիստ կարևոր է: Կարծում եմ՝ դա արվել է՝ մարդու իրավունքների խախտման աղաղակող դեմքերից մեկը հանդիսացող աղքատության խնդիրը սահմանադրական ընդդատության դաշտից դուրս բերելու նպատակով: Որպես արդյունք՝ աղքատության խնդիրը Հայաստանում հեռավոր պլան է մղվել: Եվ այս ամենն իրավիճակում, երբ աղքատությունը Հայաստանում դինամիկ աճ է ապրում: Եվ, իհարկե, այս ամենում ոչ վերջն դեր են խաղացել քաղաքացիների քաղաքական իրավունքները: Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքի մասին օրենքներն ամենից առաջ պետք է պարզ լինեն և համապատասխանեն հասարակության ընկալմանը: Դրանք չպետք է կասկածի տեղիք տան: Բայց Հայաստանը, չգիտես ինչու, ընտրել է աշխարհի ամենաբարդ ընտրական համակարգերից մեկը, էլ չեմ խոսում ընտրությունների երկրորդ փուլի գաղափարի մասին: Եվ այդ համակարգը ոչ մի կերպ մեր քաղաքացիների իրավական պատրաստվածության գոյություն ունեցող մակարդակին չի համապատասխանում:  Եվ քվեարկած քաղաքացիների ստորագրված ցուցակների հրապարակման հետ կապված ընդիմադիրների ամբողջ մտահղացումը մի հոտած ձու էլ չարժե: Պարզ չէ նույնիսկ, թե ինչպես այդ ամենի հետ աշխատել:

 

Դուք կարծում եք, որ նման խճճված ընտրական համակարգը դիտավորյա՞լ է ընդունվել:

 

Այսօր Հայաստանում իրականացվում է այն վերնախավի իշխանության ամրապնդման օրենսդրական-հնարամիտ ձև, որը ոչ մի կերպ չի ցանկանում և, նույնիսկ, չի կարող տեղը զիջել որևէ այլ վերնախավի: Հայաստանում քաղաքական իշխանության ռոտացիայի գաղափարն այդպես էլ մնաց չընկալված: Սակայն այստեղ էլ ելքի ճանապարհ կա: Ես, անշուշտ, հակված չեմ կարծելու, թե գոյություն ունեցող իշխանությունը հանկարծ կսթափվի  և կհիշի իրեն փոխարինելու վաղուց հաունացած անհրաժեշտության մասին: Սակայն, սերնդափոխությունը հենց նույն կառավարող ուժի ներսում միանգամայն հնարավոր է, ավելին, անխուսափելի է: Եվ այդ փոխարինումը չի կրի բացառապես տարիքային բնույթ: Դրանք կլինեն բոլորովին այլ մարդիկ` այլ հայացքներով: Ես կարծում եմ, որ մեզ մոտ արդեն աճել է սերունդ, որի համար նողկալի է կաշառք վերցնելը: Այդ սերունդը գիտի այլ եղանակներ, որոնց միջոցով կարելի է  կարգավորել նման հարցերը: 

 

Եղանակներ, որոնք կիրառվում են Արևմուտքո՞ւմ:

 

Այո: Արևմուտքում գոյություն ունի վիթխարի տարածք, ուր մարդն իրեն պաշտպանված է զգում: Եվ բազային մակարդակով մարդիկ, նույնիսկ չեն մտածում իրենց պաշտպանվածության մասին: Ես անշուշտ, չեմ ակնկալում, որ մեզ մոտ կոռուպցիան կնվազի արևմտյան մակարդակի: Սակայն հիմնարար իրավունքների ապահովումն իշխանության պարտականությունն է, որը նա չի կատարում: Որպես արդյունք` Հայաստանից զանգվածային արտագաղթի հիմնական պատճառը հենց քաղաքացիների իրավունքների չպաշտպանվածությունն է: Մեկնում են բնավ ոչ  լյումպենները, այլ մարդիկ, որոնք կորցնելու բան ունեն  և չեն ցանկանում իրենց հացն ուրիշին տալ: Եվ Հայաստանից բնակչության արտգագաղթն ամենևին էլ սոցիալ-տնտեսական իրավիճակի ածանցյալ չէ: Ընդհակառակը, սոցիալ-տնտեսական իրավիճակն է փոքր և միջին, ընտանեկան բիկզնեսի իրավական անպաշտպանության հետևանք: Եվ ցանկացած մարդ, որը ձգտում է տնտեսապես անկախ լինել, անհապաղ բախվում է իրավական անպաշտպանության խնդրին: Եվ ընտրությունը, որի առջև դնում են նրան, դա ընտրությունն է լյումպենացման և Հայաստանից մեկնման միջև: Անկախ դատարանների բացակայությունն արդեն Հայաստանի համար դարձել է ուժերից վեր բեռ: Եվ այսօր կա այնպիսի մեխանիզմների անհրաժեշտություն, որոնք ի զորու են կասեցնել դատական համակարգի համակարգային թերությունները: Վերջին երիկու վարչապետերը ծանր հոգոց հանեցին, տեսնելով ՄԻԵԴ որոշումները բավարարելու համար պետբյուջտեից ուղղորդվող գումարները` որպես փոխհատուցում Հայաստանի քաղաքացիների սեփականության իրավունքի խախտումների դիմաց: Կան մարդու իրավունքների խախտումներ, որոնք բնորոշ են, գործնականում, աշխարհի բոլոր երկրներին: Բայց կան խայտառակ խախտումներ,   որոնք ամոթալի են երկրի համար: Հենց այդպիսին է սեփականության իրավունքի խախտումը: Մինչդեռ հարկ չկա նաև ասելու, որ սեփականության իրավունքը Հայաստանում այսօր պաշտպանված

 Է:

 

Նշեք ելքի հնարավոր ուղիները:

 

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքն այսօր ավելի շատ է, քան աշխատողները և աշխատել ցանկացողները:  Եվ դա վերաբերում է ոչ միայն իշխանությանը, այլ նաև՝ ընդհանուր առմամբ հասարակայնությանը: 15 տարի առաջ էնտուզիազմն ավելի շատ էր: Մինչդեռ գտնում եմ, որ ելքի ուղիներ պետք է որոնի ամենից առաջ քաղաքացիական հասարակությունը՝ հաշվի առնելով, որ իշխանությունները տեսանելի ապագայում ինչ-որ բանից իրենց զրկել ակնհայտորեն չեն ցանկանա:

 

Այսինքն՝ իրավական կամայականությանը պետք է վերջ դնել ներքևից՝ չսպասելով, որ դրա վերջը դրվի վերևի՞ց:

 

Միանշանակ: Կարծում եմ, որ այսօր քաղաքացիական հասարակությունը 10%-ն էլ չի անում այն բանի, ինչը ոչ միայն կարող է կամ պետք է, այլ՝ պարտավոր է անել: Եվ նույնիսկ այստեղ ձևավորվել են ինչ-որ հասարակական կազմակերպությունների խմբակային շահեր, ինչն արտահայտվում է քաղաքացիական ակցիաների համար համախմբվելու անկարողությամբ:

Որպես հետևանք՝ ակտիվ բողոքական զանգվածը Հայաստանում այսօր չափազանց փոքր է ու անհետևողական: Մինչդեռ 1988 թվականին աչքովս եմ տեսել, թե ինչի հանգեցրեց քաղաքացիական հասարակության էնտուզիազմը: Դրա արդյունքում է Ղարաբաղն այսօր հայկական: Այդ պատճառով չօգտագործված ներուժն այսօր հսկայական է:

 

Հասարակության վրդովմունքը հարուցած՝ իշխանության 1000-դրամանոց նախաձեռնությունն այնքան էլ չի տեղավորվում խորհրդարանական ընտրությունների արդեն փաստացի սկսված նախընտրական արշավում: Մի՞թե վերևում չեն հաշվարկել դրա հետևանքները կամ դա դիտավորյա՞լ է արվել:

 

Իշխանության 1000-դրամանոց նախաձեռնությունը հասարակության վրդովմունքն է հարուցել ամենևին ոչ այն բանով, որ պետք է օգնել բանակին, այլ՝ նույն ուղղությամբ իշխանության զուգահեռ քայլերի բացակայությամբ: Այսօր բոլորը մոռացել են, թե ինչպես 80-ական թթ. վերջին մարդիկ տալիս էին իրենց վերջին ունեցածը՝ հավատալով «միացում» գաղափարի արդարությանը: Այս առումով ես բացարձակապես չեմ ընկալում հայ թալանչիների համար Աստծո դատաստանի մասին հանրապետական պատգամավորի խոսքերը: Այո, Աստծո դատաստան կլինի, բայց այդ դեպքում  ինչի համար ենք պահում իշխանությանը: Հասարակությանը զայրացնում է իշխանական ճամբարից հնչող նման ձևակերպումների պարզունակությունը: Հասարակությունն այսօր սպասում է բանակի կարիքների համար գողացվածի թեկուզ մի մասի վերադարձմանը, որպեսզի դրան ավելացնի իր ներդրումը: Եվ, վերջիվերջո, բանակի կարիքների համար քաղաքացիներից գումարների օրենսդրական պահումը հեռու է լիբերալիզմից, ինչի մասին այդքան շատ խոսում է իշխանությունը: Ես շատ զարմացա, երբ խորհրդարանում այդ օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ, քանի որ դա կարելի էր շատ լավ անել առանց օրենքի:

Կարծում եմ, որ իրականում այդ գումարների անհրաժեշտություն այսօր կա, և բանակին դրանք, իրոք, անհրաժեշտ են: Սակայն, օրենքում պետք է հստակ գրվի, թե ով և ինչպես է վերահսկելու դրանց օգտագործումը: Բոլորին է հայտնի, որ Հայաստանում քիչ գումարներ չկան, պարզապես դրանք ճիշտ չեն ծախսվում: Կարծում եմ, որ նախաձեռնությունը վստահություն չի ներշնչում՝ կառավարչական հմտությունների բացակայության պատճառով:

Այդ գումարներն, իրոք, անհրաժեշտ են, բայց դրանք հավաքելը բավարար չէ, անհրաժեշտ է նաև ճիշտ ծախսել այն: Եվ դրանք ծախսելու սխեմայի թափանցիկության, գողացվածի թեկուզ մի մասը վերադարձնելու ցանկության բացակայության պայմաններում իշխանության հիշյալ նախաձեռնույթունը միայն հասարակության դժգոհությունը բարձրացնում է ևս մեկ մակարդակով: Կարող եմ ենթադրել, որ նման անհոգությունը, ամենայն հավանականությամբ, բացատրվում է ապրիլի 2-ին կայանալիք  խորհրդարանական ընտրություններում հերթական հաղթանակում իրենց վստահությամբ:

 

Ժողովրդագրության, տնտեսության, արտաքին պարտքի աճի, գործազրկության հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ՝ Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի լույսի ներքո: Ապրիլյան պատերազմը դրա ակնհայտ վկայությունն էր: Էլ ինչի վրա է հույսը դնում իշխանությունը, եթե ոչ պայմանավորվածությունների, որոնց մասին մեզ հայտնի չէ:

 

1996 թվականից վստահության զգացում եմ ապրում, որ Հայաստանի բնակչության թվաքանակի նվազումը պլանավորված բնույթ է կրում: Դա հասցեական, նպատակաուղղված քաղաքականություն է, և եթե անհրաժեշտ է, կարող եմ ապացուցել դա ինչպես ուղղակի կերպով, այնպես էլ՝ կոնցեպտուալ առումով: Չի լինում այնպես, որ պլանավորվի մեկ բան, իսկ տարիներով իրականացվի հակառակը: Նման քաղաքականության նպատակը հայ հասարակության «բեռնափաթումն է» ակտիվորեն փոփոխությունների ձգտող մարդկանցից և հեշտ կառավարվող զանգված ունենալը: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա իշխանությունները համոզված են, որ միայնակ Հայաստանն այդ խնդիրը, միևնուն է, չի լուծի, և նույնիսկ Հայոց հարցը կարելի է լուծել, օրինակ, Ռուսաստանի հետ միասին: Այս առումով իշխանությունների համար կարևոր չէ՝ կլինի Հայաստանում միլիոն, թե երեք միլիոն բնակչություն: Գտնում եմ նաև, որ այսօր բանակցությունների սեղանին գտնվող ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաթեթը միանշանակ ուղղված է տարածքների հանձնմանը: Եվ այդ հանձնան մասին է պնդում իր վերջին բոլոր հարցազրույցներում նաև Սերժ Սարգսյանը:

 

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանին ինչ-որ տարածքներ հանձնելուց հետո Ռուսաստանը, մեղմ ասած, չի դավաճանի մեզ:

 

Միակ երաշխիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղը Մոսկվային անհրաժեշտ է այն տեսքով, որով այսօր գոյություն ունի: Իսկ Հայաստանը Ռուսաստանի համար տարածք է, որտեղ նա կմնա, նույնիսկ եթե իրենից հեռանա Ադրբեջանը, օրինակ՝ Թուրքիայի մոտ: Իսկ Արցախի 5 շրջանի հանձնման մասին խոսակցությունները Մոսկվայի համար Բաքվին սանձած պահելու լրացուցիչ միջոց են: Ղարաբաղյան խաղաթղթի խաղարկմամբ Ադրբեջանի հետ Ռուսաստանի խաղը շարունակվում է և կշարունակվի մինչև Մոլսկվայի ձեռքում այլ հաղթաթղթերի հայտնվելը: Եվ մեր իշխանությանն անհրաժեշտ է լուծել այդ խնդիրը հենց այդ պայմաններում՝ չսպասելով  լավագույն պայմաների, այլ ոչ թե անվտանգության բարձիկներ ստեղծել՝ գոհացնելով Ռուսաստանին, Արևմուտքին, ում ասես՝ միայն ոչ սեփական ժողովրդին:

 

 

 

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ashot
Все поправки нужно сделать с головы. Не нужно изобретать велосипед.

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի ՀայաստանԵվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխումԱկբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համարՊատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծըՀունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարովՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
Ապրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրըԱպրիլի 28-ին ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը
Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներումՓաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
ՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանըՔԿ-ն արձագանքել է Կիրանցում բողոքի ակցիայի մասնակիցներին այցելած զինվորականների ծեծի մասին հրապարակմանը
Էնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբըԷնիո Մորիկոնեի հայտնի ստեղծագործությունները երևանյան հանդիսատեսի համար կկատարի իտալական ROMA SINFONIETTA նվագախումբը
«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունիՀայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
Անդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն էԱնդրանիկ Գրիգորյան.  Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է
Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներԵրևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
ԱԺ պատգամավոր. Սահմանների ԱԺ պատգամավոր. Սահմանների "պիլոտային դելիմիտացիայի" անվան տակ մաս-մաս հանձնվում են Հայաստանի տարածքները
Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր Դիվանագետների համահայկական խորհուրդն առաջարկում է Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու իրատեսական լուծումների համալիր 
Հայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունըՀայաստանի նախկին օմբուդսմենն ամոթալի և խիստ դատապարտելի է համարել Ադրբեջանի հետ սահմանի սահմանագծման իրավական հիմքերի վերաբերյալ երկրի Արդարադատության նախարարության հայտարարությունը
ՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքներըՀՀ կառավարությունը մեկնաբանել է Կիրանց գյուղի բնակիչների հետ Նիկոլ Փաշինյանի և հանդիպման արդյունքները
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով