Արմինֆո. Ադրբեջանը փորձում է ղարաբաղյան հակամարտությունում ներքաշել այլ երկրների, այլ կառույցների, հայտարարել է Սերժ Սարգսյանը «Sky News Arabia»-ին հարցազրույցում:
«Գիտեք՝ մենք և Ադրբեջանը տարբեր քաղաքականություն ենք վարում: Բոլորի համար հասկանալի է, որ մեր խնդիրը, մեր կոնֆլիկտը կապված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի հետ: Քանի որ մենք համոզված ենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքն ամբողջովին համապատասխանում է միջազգային իրավունքին: Այստեղ մենք չենք փորձում ներքաշել կոնֆլիկտի մեջ կամ գրավել մեր կողմը մեր բարեկամներին կամ գործընկերներին: Մենք վստահ ենք, ուղղակի վստահ ենք, որ մենք արդար ենք, և ի վերջո Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծվելու է հենց այնպես, ինչպես ցանկանում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ինչպես ցանկանում են համանախա¬գահները, միջնորդները: Ադրբեջանը փորձում է ներքաշել այլ երկրների, այլ կառույցների, որովհետև զգում է, որ ինքը իրավացի չէ այս հարցում, այնպես որ ադրբեջանա-իրանական հարաբերությունները որքան էլ ջերմ լինեն, որքան էլ ամուր լինեն, դրանք վնաս չեն հայ-իրանական հարաբերություններին»,- ասել է նախագահը: