Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016 18:16

Մարիաննա Մկրտչյան

Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար

Սերժ Սարգսյանը հանդես է եկել Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար

Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հանդես է գալիս Երևանի և Բաքվի միջև «թեժ գծի» ստեղծման օգտին՝ Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին օպերատիվ արձագանքելու համար:

«Կարելի է, եթե դա օգուտ բերի, եթե մենք օպերատիվ արձագանքենք իրադարձություններին: Ենթադրենք՝ շփման գծում ինչ-որ մեկը կրակում է, և, մեր տվյալներով, ադրբեջանցիներն են կրակում, ես վերցնում եմ հեռախոսը, զանգում եմ Ադրբեջանի նախագահին և ասում եմ՝ «կրակում են»։ Եվ նա իսկապես ստուգում է», -ասել է Սարգսյանը «Ռոսիա սեգոդնա» միջազգային լրատվական գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նախագահի խոսքով, ինքը «դեմ չէր լինի» Երևանի և Բաքվի միջև նման «թեժ գծի» ստեղծմանը: «Ես պատրաստ կլինեի վերահսկողություն սահմանել և հստակ ասել՝ մերոնք կրակում են, թե չեն կրակում, իհարկե՝ նույնպիսի վերաբերմունք ակնկալելով նաև Ադրբեջանի ղեկավարի կողմից», - նշել է Հայաստանի նախագահը:

Նախագահն ավելացրել է, որ «թեժ գիծ» ստեղծելու փորձ ձեռնարկվել է

1990-ական թվականներին: «Նման փորձ ունեցել ենք դեռ 1990-ական թվականների սկզբին, այդ ժամանակ ես Հայաստանի պաշտպանության նախարարն էի, և մենք Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ ուղիղ կապ ունեինք: Մենք կարող էինք նման արտակարգ իրավիճակներում, երբ շտապ կապ էր պետք, միմյանց հետ կապվել: Բայց հիմա դա չկա»,- պարզաբանել է նա:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
andre gugasian
when I read the title to the story I was thinking it was between Yerevan and Stepanakert. this clown of a leader is a retard

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
3594

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի