Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016 15:10
Նանա Մարտիրոսյան

Նախարար. Մինչև 2017 թ. վերջը Հայաստանում կբացվի Ուռուցքաբանական գերազանցության ազգային կենտրոն

Նախարար. Մինչև 2017 թ. վերջը Հայաստանում կբացվի Ուռուցքաբանական գերազանցության ազգային կենտրոն

Արմինֆո. Մինչև 2017 թ. վերջը Հայաստանում կբացվի Ուռուցքաբանական գերազանցության ազգային կենտրոն: Այդ մասին նոյեմբերի 4-ին խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Նրա խոսքով, ամենից առաջ անհրաժեշտ է սկսել ուռուցքաբանական հիվանդությունները կանխելուց: ՙԿարելի է բազմաթիվ կենտրոններ բացել, սակայն դա չի նպաստի հիվանդացության մակարդակի նվազմանը, անհրաժեշտ է սկսել կանխումից, առողջ ապրելակերպի քարոզչություն սկսել, հնարավոր է, նույնիսկ բարձրացնել ծխախոտի գինը՚,- նշել է նախարարը:

Նա նաև անհրաժեշտ է համարում բարձրացնել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման որակը, որպեսզի քաղաքացիները նախընտրեն բուժվել Հայաստանում, այլ ոչ թե  վաճառեն տները և բուժման համար Գերմանիա մեկնեն: Նախարարի խոսքով, ժամանակն է, որ բիզնեսը ծառայի առողջապահությանը, այլ ոչ թե՝ հակառակը:

Նշենք, որ առողջապահության ոլորտի ծախսերը 2017 թվականին կկազմեն 85 մլն 772 հազար դրամ:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Левон
Действительно, уровень медицинского обслуживания, в общем и в частности, определяется не множеством покупаемого у богатого Запада нового, современного, сверкающего, ну и сверхдорогого, медоборудования, а тем насколько подготовлен лечащий врач и во что обойдется лечение для конкретного пациента. За покупками описываемого оборудования, разных єкзотических лекарств, учитывая невероятную прибыльность подобного бизнеса, могут стоять интересы заказчиков, поставщиков, разных посредников, кредиторов и т. д. Надо искать справедливый баланс между финансированиями и єфективностью лечения. В противном случае современные больницы будут напоминать скорее витрины сверхдорогих магазинов.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
4847

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի