Arminfo.info



 Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2016 18:29
Դավիթ Ստեփանյան

Կիրո Մանոյան. Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող

Կիրո Մանոյան. Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում նկարագրում է Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառներն ու էությունը, թվարկում հակամարտության շահագրգիռ կողմերին և վերջիններիս շահերը, փաստարկում առկա պայմաններում ՙսառը պատերազմի՚ նոր ալիքի անհնարինությունը, ինչպես նաև մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները:

 

Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան՝ ի՞նչ է այսօր տեղի ունենում Սիրիայում:

 

2011 թվականին սիրիական հակամարտության առաջացման պատճառներն ընդհանուր առմամբ ներքաղաքական ենթատեքստ ունեին՝ հանդիսանալով ՙԱրաբական գարնան՚ շարունակությունը: Սակայն, ժամանակի ընթացքում սիրիացիների ցանկությունները խիստ աղավաղվեցին և գործնականում փոխարինվեցին արտաքին ուժերի շահերով: Որպես հետևանք՝ այսօր Սիրիայում ավելի շուտ պատվիրակված պատերազմ է, որում լուծվում են ոչ թե սիրիացիների, այլ բոլորովին այլ երկրների և ուժերի խնդիրները, ինչի համար շատ թանկ են հատուցում սիրիացիները և Սիրիան:

 

Ամենից առաջ Դուք նկատի ունեք ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահե՞րը:

 

Կարծում եմ՝ ամենից առաջ խոսքը վերաբերում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային, սակայն, Ռուսաստան և ԱՄՆ-ը, անշուշտ, նույնպես սեփական շահերն են հետապնդում սիրիական հակամարտությունում: Այնուամենայնիվ, Ռուսաստանը սիրիական հակամարտության անմիջական մասնակից դարձավ բավական ուշ: Այս առումով սպասել այդ հակամարտության մոտալուտ հանգուցալուծում կամ առավել ևս ինչ-որ բան կանխատեսել բավական դժվար է: Համոզված եմ, որ եթե Սիրիայում լուծվեին բացառապես սիրիացիների խնդիրները, հակամարտությունը նման տևական բնույթ չէր կրի՝ ողբերգության չվերածվելով սիրիացի ժողովրդի համար: Թուրքիայից և Սաուդյան Արաբիայից բացի,

հակամարտությունում ներգրավված է Կատարը: Բոլոր այդ երկրները տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցման նպատակ են հետապնդում: Թուրքիան նույնպես շահագրգռված է Սիրիայում քրդերի թուլացման հարցում: Ըստ որում, հայտարարելով ՙԻսլամական պետության՚ դեմ պայքարի մասին՝ հենց Անկարան հնարավոր ամեն բան արեց Սիրիայում վերջինիս ամրապնդման համար: Իրանն իր հերթին խիստ շահագրգռված չէ Սիրիայում ուժի ձևավորմամբ, որն այնուհետև կգործի իր իսկ դեմ: Լիբանանում ազդեցիկ ՙՀեզբոլլահ՚ կազմակերպությունը նույնպես դրանում շահագրգռված չէ: Ըստ որում, վերջին 5 տարում ԱՄՆ-ը բազմիցս փոխել է Սիրիայի առնչությամբ իր դիրքորոշումը: Սկզբում պահանջում էր Բաշար Ասադի անվերապահ հեռացումը: Այսօր արդեն հասկանում է, որ Ասադը լուծման ենթակա խնդրի մի մասն է միայն: Եվ այսօր իր դիրքորոշումները շատ բաներում կախված են այլ երկրների՝ նույն Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի, մոտեցումներից: Ռուսաստանն ստիպված էր մուտք գործել Սիրիա, քանի որ հակառակ դեպքում իր շահերը մերձարևելյան գործընթացների հետին պլանում կհայտնվեին: Կան նաև այլ խաղացողներ, սակայն Ռուսաստանը ցույց տվեց, որ Սիրիայում է և այնտեղ էլ կմնա: Նույնը ԱՄՆ մասին այսօր հնարավոր չէ ասել: Մերձավոր Արևելքում իր դերի պահպանման համար Ռուսաստանին պետք է ներկայություն Միջերկրական ծովում, ինչի համար նրան անհրաժեշտ են սիրիական նավահանգիստները:

 

Ձեր խոսքերից կարելի է եզրակացնել, որ Սիրիայում հիմնական դիմակայությունը ծավալվում է սուննիների և շիաների միջև…

 

Դա հիմնական ուղղություններից մեկն է միայն՝ մի կողմից Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Կատարի և մյուս կողմից Իրանի ու ՙՀեզբոլլահի՚ մասնակցությամբ: Թեև Թուրքիայի համար այստեղ կա նաև հակամարտության այլ չափում. քրդերի մեծ մասը սուննիներ են, այլ ոչ թե՝ շիաներ:

 

Սիրիա թուրքական ներխուժման նպատակը սահմանափակվում է ՙ5 հազար քմ անվտանգության գոտու ստեղծմամբ՚, թե՞ իրականում Անկարայի առջև այլ խնդիրներ են դրված:

 

Բացառված չէ, որ ժամանակի ընթացքում Թուրքայի վերահսկողությունն այդ 5 հազար քմ նկատմամբ ավելի տևական դառնա: Սակայն, Անկարան բավական վաղուց էր պնդում նման անթռիչք գոտու ստեղծում, որտեղ կտեղակայվեին սիրիացի փախստականները, թեև 5 հազար քմ-ն դրա համար, այնուամենայնիվ, բավական շատ է: Կարծում եմ, որ այդպիսով Թուրքիան ձգտում է կանխել այդ տարածքների անցումը քրդերի վերահսկողության տակ: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում Անկարան հնարավոր ամեն բան կանի այդ տարածքները բացառապես սիրիացիներով բնակեցնելու համար՝ սեպ խրելով Սիրիայում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

 

Արդյո՞ ք Սիրիայում և Իրաքում փաստացի պատերազմի պայմաներում Թուրքիայի համար պահպանվում է Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի տարածքում քրդական  պետության ստեղծման սպառնալիքը:

 

Իրաքյան Քուրդիստանի անկախությունն այսօրվա պայմաններում էլ շարունակում է ամենահավանական սցենարը մնալ: Սակայն, թե Թուրքիայի, թե Սիրիայի քրդերն ընդհանուր առմամբ անկախության մասին չեն մտածում: Համենայն դեպս, այդ մասին չի խոսվում՝ ի տարբերություն Իրաքյան Քուրդիստանի, թեև վերջինիս իշխանություններն իրենց ներքին քաղաքական տարաձայնություններն ունեն:

 

Կարելի՞ է այսօր խոսել ՙսառը պատերազմի՚ շարունակման կամ դրա նոր ալիքի  մասին:

 

Այդպես չեմ կարծում: ՙՍառը պատերազմը՚ անհնար կդարձներ, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների համագործակցությունը՝ նույնիսկ Սիրիայի շուրջ հակասությունների առաջացումից հետո: Այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ առումով հիշեցնում է ՙսառը պատերազմի՚ տարիները, սակայն այսօր աշխարհում ամեն բան այնքան սերտորեն է միահյուսված, մասնավորապես՝ շահերը, որ նույնիսկ փոխադարձ պատժամիջոցները կապերի վերջնական խզման չեն հանգեցնում:

Հատկապես Ռուսաստանի դեպքում, որը, որպես միջազգային գործոն, ոչ միայն ուժեղ և ազդեցիկ, այլ նաև պատասխանատու պետություն է: Կարելի էր ենթադրել, թե այսօր ով կլուծեր հիմնական հարցերը Սիրիայում և Իրաքում, եթե այնտեղ չլիներ Ռուսաստանը:  

Այդ պատճառով Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող:

 

Հաշվի առնելով, որ Ջեյմս Ուորլիքն ավելի շատ խոսում է ղարաբաղյան հիմնախնդրի փաթեթային, իսկ Մոսկվան փուլային կարգավորման մասին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումներում, կարծես, պառակտում է նկատվում…

 

Ամերիկացի համանախագահ Ուորլիքն, ըստ էության, 2014 թվականից խոսել է հակամարտության կարգավորման փուլային տարբերակի մասին՝ կողմերին և գործընկերներին կոչ անելով համապարփակ պայմանագիրը կազմել առկա մշակումների և պայմանավորվածությունների հիման վրա: Մինչդեռ մինչ այդ բանակցությունների տրամաբանությունը միանգամայն այլ էր՝ ենթադրելով բոլոր սկզբունքային հարցերի շուրջ վերջնական համաձայնության ձեռք բերում և դրանից հետո միայն համապարփակ համաձայնագրի մշակում: Մինչև 2016 թվականի ապրիլը փուլային կարգավորման մասին  Բաքվում սկսել էր խոսել նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այսօր մեծ հաշվով արդեն բոլորն են հասկացել այդ խոսակցություններում պարունակվող վտանգը, ինչի վկայությունն էր բացառապես տարածքների հարցը քննարկելու անթույլատրելիության վերաբերյալ ռուսաստանցի համանախագահ Պոպովի հայտարարությունը: Նրան կրկնում է Ուորլիքը՝ պնդելով բացառապես տարածքների և կարգավիճակի հարցերը քննարկելու անթույլատրելիությունը: Այդպիսով՝ իրականում վերադարձել են բանակցությունների նախնական տրամաբանությանը, նախևառաջ, հենց համանախագահները: Ըստ  էության, այդ մասին բավականին վաղուց խոսում էր Մեթյու Բրայզան՝ պնդելով, որ մեկ հարցի շուրջ համաձայնության բացակայությունը նշանակում է համաձայնության բացակայություն բոլոր մյուս հարցերի շուրջ:

 

Փաստելով բոլոր հարցերի շուրջ այդ համաձայնության բացակայությունը՝ կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ առաջվա պես ընթանում են բանակցություններ՝ հանուն բանակցությունների:

 

Համանախագահների հայտարարությունների համաձայն, որոնք համահունչ են հայկական կողմի հայտարարություններին, այսօր բանակցություններ են ընթանում հրադադարի ռեժիմի խախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների ստեղծման և դրա ամրապնդման շուրջ: Այսօր բուն խնդրի էության շուրջ բանակցություններ չեն տարվում:

 

Նշեք ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հայկական դիրքերի համար սպառնալիքների հիմնական վեկտորները:

 

Կարծում եմ, որ ամենից առաջ մեզ անհրաժեշտ է ամրապնդել սեփական դիրքերը՝ արտաքին ուժերին հնարավոր բացերն օգտագործելու գայթակղությունից զրկելու նպատակով: Մենք չենք կարող ներսից թուլանալու շքեղություն թույլ տալ մեզ՝ մշտապես համախմբվածության անհրաժեշտություն զգալով: Նման համախմբվածություն հայ հասարակությունը, անշուշտ, դրսևորեց ապրիլին: Եվ ՙՍասնա ծռերի՚ մասնակցությամբ իրադարձությունների միջոցով այդ մթնոլորտին հարված հասցնելու փորձ արվեց հուլիսին:  Ըստ որում՝ ոչ թե դրա մասնակիցների, այլ՝ արտաքին և ներքին ուժերի կողմից: Արտաքին սպառնալիք եմ տեսնում Ադրբեջանի դիրքորոշման մեջ՝ հատկապես շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների մասշտաբներն ավելացնելու վերջինիս ապրիլյան փորձի լույսի ներքո: Կարծում եմ, որ Ադրբեջանի ԶՈւ կողմից պարբերաբար կրակոցներն ու դիվերսիաները լիովին կարող են լայնամասշտաբ պատերազմի նախադրյալներ ստեղծել:

Չեմ բացառում համանախագահող երկրների կողմից Հայաստանի նկատմամբ ճնշման հնարավորությունը՝ միասին կամ առանձին, սակայն, չեմ կարծում, թե այն լինի այնպիսի մասշտաբների, որ հայկական կողմն ի զորու չլինի դիմակայել:

 

Արդյո՞ք նման մասշտաբների կարող է հանգեցնել ռուս-թուրքական հարաբերություններում դիտվող հերթական գարունը:

 

Այսօր Ռուսաստանն ու Թուրքիան առաջին հերթին փորձում են աշխուժացնել առևտրատնտեսական հարաբերությունները, այդ թվում` «Թուրքական հոսքի» իրագործման միջոցով: Եվ, նույնիսկ, եթե այդ գազամուղը տևական շահագործման դեպքում ժամանակի ընթացքում Արևմուտքի համար ձեռք բերի աշխարհաքաղաքական կարևորություն, տվյալ նախագծային փուլում «Թուրքական հոսքը» բացառապես տնտեսական նախագիծ է:

Անկարայի և Մոսկվայի միջև այլ հարցերում համաձայնեցում չի դիտվում և, իմ կարծիքով, առայժմ չի նախատեսվում: Թեև Մոսկվան այսօր բոլոր ուժերով փորձում է հնարավորինս Թուրքիային անջատել Արևմուտքից: Հենց այդ նպատակով խոսակցություններ են տարվում Ղարաբաղի շուրջ եռակողմ խորհրդատվությունների հնարավորության շուրջ` Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Սակայն, հասկանալի է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը նման խորհրդատվություններով և նման ձևաչափով չի կարող լուծվել: Նաև հասկանալի է, որ Մոսկվան նման ռևերանսներով փորձում է սիրաշահել Թուրքիային և Ադրբեջանին: Պետք չէ անտարբեր մնալ նման փորձերի նկատմամբ, սակայն, ակնհայտորեն, հարկ չկա նաև խուճապի մատնվել` հաշվի առնելով նման փոխադարձ սիրալիությունների տակ դատարկության առկայությունը: Չի կարելի բացառել հայկական կողմերի հաշվին ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի փորձերը, սակայն դրանք ունեն իրենց սահմանները: Ռուսաստանը Հայաստանում ունի սեփական շահերը: Ու Երևանի նկատմամբ Մոսկվայի վերաբերմունքը թելադրված է հենց այդ շահերով, այլ ոչ թե հայերի գեղեցիկ աչքերով: Այդ ամենը միանգամայն բնական է ու նորմալ, սակայն գիտակցելով այդ հանգամանքը՝ մենք պետք է հասկանանք, որ թուրք և ադրբեջանցի բարեկամներին ընդառաջելու Ռուսաստանի ձգտումը կունենա իր սահմանները, որոնք  պայմանավորված կլինեն առաջին հերթին մեր դիրքորոշմամբ  և Հայաստանում սեփական շահերը պաշտպանելու Ռուսաստանի ձգտումով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունըANCA. Բայդենն ու Բլինքենը, ովքեր օգնել են Ադրբեջանին Արցախում ցեղասպանություն իրականացնել, հիմա  էլ օգնում են Ալիևին ամրագրել այդ հանցագործությունը
Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցումԿարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
Փաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ ՍրբազանինՓաշինյանի աշխատակազմից պատասխանել են Բագրատ Սրբազանին
Սիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համարՍիյարտո. Բուդապեշտը ԵՄ-ում նախագահության շրջանակներում լրացուցիչ հնարավորություններ կփնտրի հարաբերությունների կարգավորման հարցում Երեւանին եւ Բաքվին աջակցելու համար
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանըՀայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեն "ոչ" է ասում Հայաստանի ներսում և նրա սահմաններից դուրս միակողմանի զիջումների օգտին հանդես եկող ուժերին
Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունըԿառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքումԱլեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված ՇուշիԱդրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի
ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած ANCA-ն աջակցություն է հայտնել Բագրատ Գալստանյանի գլխավորած "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը
Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարըՀայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանըՓաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում էՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի ԵրևանԱյսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ինՄիրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
Կիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժելԿիրանցում ականազերծման ժամանակ հայ սակրավոր է տուժել
Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետՄինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնըԱդրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Տավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարարՏավուշում հանձնվում են ամենահզոր ռազմավարական դիրքերը, և խարխլվում են ՀՀ սահմանադրության հիմքերը. արդարադատության նախկին նախարար
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկություններըՀայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է սոցցանցերի տեղեկությունները
ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառովANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
Հայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղումՀայաստանի օմբուդսմենն առայժմ տեղյակ չէ, թե որքանով իրավաչափ է ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումը Տավուշի սահմանամերձ գյուղում
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկելԶախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
Վասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներինՎասիլիս Մարագոս. Հայաստանում մեդիադաշտը շարունակում է մնալ բևեռացված՝ չնայած մամուլի ազատության ինդեքսի դրական միտումներին
Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակըՀայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
ԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանըԱՄՆ-ը վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը
ՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստովՀՀ գլխավոր դատախազությունը երկու քրեական վարույթ է նախաձեռնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի փաստով
Տավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարությունՏավուշի մարզում սահմանազատման եւ սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները եւ անվտանգությունը. ՀԿ-ների հայտարարություն
Գլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾԳլխավոր դատախազությունը Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումն ուղարկել է ԱԱԾ
Հարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցությանՀարցում. Հայաստանում հարցվածների գերակշիռ մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավԿոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին   Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին  
Հայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակՀայաստանի իրավապահ մարմինների գործողություններում չպետք է փնտրել ապոկալիպսիսի ինչ-ինչ դրսևորումներ. փոխխոսնակ
Վրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառներըՎրաստանի վարչապետը հրաժարվել է ԱՄՆ այցից. Թբիլիսիում բացատրել են պատճառները
Ընդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետությունԸնդդիմադիր. Հայաստանում ձևավորվել է անցումային բռնապետություն
Կարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջԿարծիք. Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակըՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Հայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացըՀայ խորհրդարանականներն ԱՄՆ-ում քննարկել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման գործընթացը
Ինչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկելԻնչ է լինելու բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների հետ․ԿԳՄՍՆ-ը լուծում է առաջարկել
ՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնումՊՀԾ-ն արցախցի փախստականներին տրամադրվող օգնության ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն է տեսնում
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներինԱԺ ընդդիմադիր խմբակցությունները փակ հանդիպման են հրավիրել օտարերկրյա դիվանագետներին
Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետՀայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
ՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասինՀՀ ԿԸՀ. Առայժմ վաղ է խոսել Հայաստանում ընտրությունները լիովին էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին
Թուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակումԹուրքիայի և Ադրբեջանի ընկերությունները հայտնվել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցուցակում
ANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակումANCA. ԱՄՆ-ի կառավարության դիտորդների խումբն Ադրբեջանը ներառել է աշխարհում դավանանքի ազատության խոշորագույն խախտողների ցուցակում
Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. ՓաշինյանԻ՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
Ընդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենանԸնդդիմադիր. Կիրանց գյուղում իշխանությունների գործողություններն ավելի քան լուրջ հետեւանքներ կունենան
ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդինԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհներըՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
Շարունակվում է խաղաղապահների դուրսբերումը ՂարաբաղիցՇարունակվում է խաղաղապահների դուրսբերումը Ղարաբաղից
Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալՄիրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով