Արմինֆո. «Երբ Գագիկ Ծառուկյանը որոշի վերադառնալ, նա կզբաղեցնի և՛ ԲՀԿ նախագահի, և՛ քաղաքական խորհրդի նախագահի պաշտոնները: Դա նաև Նաիրա Զոհրաբյանի ցանկությունն է», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Ուշագրավ է, որ Էնֆիաջյանը գրել է ոչ թե «եթե որոշի վերադառնաալ», այլ` «երբ որոշի վերադառնալ»: Այսինքն, պատգամավորի ձևակերպումից ակնհայտ է դառնում, որ մեծ քաղաքականություն Ծառուկյանի վերադարձի հարցն արդեն կանխրշված է` թեև այդ մասին առայժմ պաշտոնական հայտարարություն չկա:
ԲՀԿ ԱրմԻնֆո-ի աղբյուրները նույնպես հաստատել են այդ տեղեկատվությունը, հավաստիացնելով, որ Ծառուկյանի վերադարձը հարազատ կուսակցություն և մեծ քաղաքականություն քննարկվել և համաձայնեցվել է երկրի բարձրագույն ղեկավարության հետ: Աղբյուրի հավաստմամբ, մեծ քաղաքականություն վերադարձից հետո Ծառուկյանի հիմնական առաքելությունը կլինի նրա գլխավորած ԲՀԿ համախմբումը կառարող ՀՀԿ և ՀՅԴ կոալիցիայում` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Աղբյուրի տվյալներով, Ծառուկյանի մեծ քաղաքականություն և հարազատ կուսակցություն վերադառնալու մասին կհայտարարվի արդեն ԲՀԿ նոյեմբերյան համագումարի ժամանակ:
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև առճակատոևմից հետո ԲՀԿ առաջնորդն ստիպված էր հեռանալ մեծ քաղաքականությունից: Մասնավորապես, Ծառուկյանը հայ հասարակությանը կոչ էր արել համաժողովրդական մոբիլիզացման, որի նպատակը նախագահի հրաժարականն էր: Ինչից հետո Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում սուր քննադատության էր ենթարկել Ծառուկյանին նրա «կեղծ քաղաքական» գործունեությն համար: Ծառուկյանը հեռացվել էր ԱԱԽ կազմից: Ս. Սարգսյանն ընդսմին շոշափել էր նաև Ծառուկյանի գրագիտության մակարդակը, հիշատակելով նրա հարկային «զանցանքների» մասին: