Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2016 14:42

Նանա Մարտիրոսյան

Վիկտոր Դալլաքյան. Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

Վիկտոր Դալլաքյան. Եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է

Արմինֆո. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում պետության ղեկավարի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը հրաժարական է տվել և դուրս եկել Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերից: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Ըստ որում, Դալլաքյանը հավաստիացրել է, որ մտադիր է վերադառնալ ակտիվ քաղաքականություն և որպես ընդդիմադիր մասնակցել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին: ՙԵթե ինձ կամ իմ ընտանիքի անդամների հետ որևէ բան պատահի, պատասխանատուն Սերժ Սարգսյանն է՚,- նշել է քաղաքական գործիչը: Ըստ որում, նախկին պատգամավորը հայտարարել է, որ իր կառավարման ողջ ընթացքում Սարգսյանը ոչ մի խոստում չի կատարել:

 

Դալլաքյանը մեկնաբանել է նաև հայկական ԶԼՄ-ների տեղեկատվությունը, ըստ որի՝ ինքը մտադիր է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին կուսակցություն ստեղծել: Նրա խոսքով, մեծ է վերջինիս դերը հայկական զինված ուժերի կայացման գործում: ՙԿարծում եմ, ցանկացած քաղաքական ուժ մեծ հաճույքով իր շարքերում կընդունի այնպիսի գործչի, ինչպիսին Օհանյանն է՚,- ընդգծել է նա:

 

Նշենք, որ 2007 թվականին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անկուսակցական Դալլաքյանը մեծամասնական ընտրակարգով Վանաձորից պատգամավոր էր ընտրվել: Սակայն, 2012 թվականին, այն բանից հետո, երբ անդամակցեց Հայաստանի հանրապետական կուսակցությանը, նա ընտրություններում պարտվեց այդ ժամանակ անկուսակցական Էդմոն Մարուքյանին: Դրանից հետո նա զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում պետության ղեկավարի մշտական ներկայացուցչի պաշտոնները:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Мисак
Даллакян ведет себя несерьезно, пытается привлечь к себе внимание... Он никому не нужен, сбитый летчик.

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
9545

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի