Արմինֆո. ՀԱՊԿ-ը մտադիր է 2017 թվականի հոկտեմբերին անցկացնել «Մարտական եղբայրություն» հավաքական ուժերի միասնական ուսումնավարժություններ երեք երկրների տարածքներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ղազախստանում: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Այս տարի անցկացվել է ՀԱՊԿ-ի չորս ուսումնական վարժություններ՝ տարբեր պետությունների տարածքում, տարբեր ժամանակում: Հաջորդ տարվա համար մենք նախատեսում ենք միավորել այն և անցկացնել դրանք միասնական գաղափարով՝ միաժամանակ ՀԱՊԿ հավաքական ուժերի բոլոր անդամների հետ: Դեռևս առաջարկվել է «Մարտական եղբայրություն» անվանումը»», - նշել է Ա.Սիդորովը:
«Մենք առանձին զորավարժույթուններ չենք անցկացնի ապրիլին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, ինչպես այս տարի, այլ 2017-ի հոկտեմբերին սեղմ ժամկետներում համատեղ գործողություններ կմշակենք երեք պետությունների` Ռուսաստանի, Հայաստանի և Ղազախստանի տարածքներում: Դա ավելի արդյունավետ կլինի միասնական ՀԱՊԿ հավաքական ուժերի կառավարման համակարգի օպտիմալացման տեսանկյունից»,-ասել է նա:
ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերում ներառված են ավելի քան 17 հազար զինծառայողներ՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից: Նրանք թույլ են տալիս համարժեք արձագանքել գոյություն ունեցող մարտահրավերներին ու սպառնալիքներին, հակազդելով ահաբեկչությանը, էքստրեմիզմին, նարկոթրաֆիկին: ՀԱՊԿ խաղաղապահների շարքերում ծառայում են 3600 զինծառայողներ:
Որբաթ օրը Ղրղզստանի տարածքում ավարտվեցին ՀԱՊԿ երկրների համատեղ տակտիկական «Ռուբեժ-2016» զորավարժությունները, որին մասնակցեցին ավելի քան հազար զինծառայողներ Ռուսաստանից, Ղազախստանից և Ղրղզստանից: Այս տարի հավաքական ուժերի զորավարժություններ չեն սպասվում: